Այստեղ էր, ինչպես ընդունված է ասել, ամբողջ Փարիզը, երկու սեռի։
Հանդեսը բացվեց ավանդական Մարսելյոզով, որ երգեցին ու նվագեցին Կոնսերվատուարի խմբերը։ Ինչ հազվագյուտ կոնսեր. ոչ մի տեղ երգն ու նվագն այնքան վեհ չեն հնչում, որքան այս վիթխարի շինության քարե հսկայական կամարների տակ։
Այնուհետև օրկեստրը նվագեց Ալֆրեդ Բրյունոյի «Մեսիգոր»-ի Prelude-ը։ Բրյունոն ֆրանսիական այժմյան նշանավոր երաժիշտներից մեկն է, Զոլայի մտերիմ բարեկամը և երկրպագուն․ Նա կանգնած էր այրիի մոտ տխուր, մելամաղձոտ, խորհրդավոր դեմքով։ Օ՜, նա շատ անքուն գիշերներ է անցկացրել Դրեյֆուսի դատի. ժամանակ, խրախուսելով ու պաշտպանելով իր բարեկամին, որի կյանքին ամեն վայրկյան վտանգ էր սպառնում։ Նա այս գիշեր էլ անքուն է անցկացրել մինչև լույս, հսկելով Պանթեոնում մի խումբ բարեկամների հետ հանգուցյալի դագաղին։
Մի առանձին վեհություն ստացավ հանդեսը, երբ նվագվեց Բեթհովենի «Symphonique heroique» Այդ րոպեին Զոլայի բարեկամներից շատերի աչքերում արցունք նկատվեց։ Ես միայն հեռվից տե՛սա այրիին' թաշկինակը աչքերին սեզմածէ Երեկ երեկո նա ուշաթափվել է հուզմունքից։
Տիրեց մի կարճատև լռություն։ Հազարավոր հանդիսականներն իրենց ուշադրությունը լարեցին։ Կարմիր մահուդով ծածկված տրիբունի վրա երևաց ազգային լուսավորության և գեղեցիկ արվեստների մինիստր Դում երգը և լուրջ, հանդիսավոր ձայնով արտասանեց մի գեղեցիկ ատենաբանություն։ Նա երկար կանգ առավ Զոլայի գրական և վերջին տարիների հա* и ա բա կական գործունեության վրա և թվեց նրա բոլոր արժա*նավոբությունները։
Ձեզ հայտնի է, որ թոլան զուտ վիպասան էր, մոլեռանդ արվեստագետ։ Նա հեռու էր կյանքի պայքարից և իր մենության մեջ հպարտ դիտում էր, իբրև սոսկ ուսումնասիրող, այղ պայբարը։ Նա հասարակական գործիչ չէր և իրրև խոր ինդի* վփդուալիստ' չէր պատկանում ոչ մի կուսակցության։ հայց