հանկարծ երկրում տպեցին ներքին խռովություններ մի անարդար դատավարության շնորհիվ։ Անմեղ Դրեյֆուսը ուրիշի փոխարեն դատապարտված էր աքսորի իբրև ազգային դավաճան, Այդ անարդար դատավճռի մեջ մեծ դեր էր կատարել նրա հրեական ծագումը։ Երբ արդարադատության աքս ամոթ ազի անարդարությունը հայտնի դարձավ, հուզվեցին ազնիվ սրտերը և շիտակ հոգիները։ Լավագույն քաղաքական ու հասարակական գործիչների մի փոքրիկ խումբ որոշեց հերոսաբար պաշտպանել աքսորված անմեղին, որովհետև Ֆրանսիային սպասվում էր մի անջնջելի արատ։ Մարդկությունը հետաքրրքրրված էր այդ դատով, Բոլոր անկաշառ հոգիները սրտատրոփ սպասում էին նրա վախճանին։ Արդյոք մաքուր դուրս կգա ֆրանսիական ազգը այդ ճգնաժամից։
Բայց արդարության զինվորների բանակը համեմատաբար փոքրիկ էր, իսկ հակառակորդներինը զորեղ. ճշմարտությանը սպառնում էր պարտություն։ Ահա այդ տագնապալի պահին էմիլ Զոլան բարձրացրեց իր հեղինակավոր ձայնը։ Երկար միջոց գործն իրեն հատուկ բարեխղճությամբ ուսումնասիրելուց հետո նա գրեց իր նշանավոր jaccuse-ը որ պիտի անմահանար ֆրանսիական պատմության մեջ, և ուղղեց հանրապետության Նախագահին։
Այնուհետև նա վիպասանի գրիչը դրեց մի կողմ, իջավ Պառնասի բարձունքից և մտավ ճշմարտության համար կռվողների շարքը։ Արդարության բարեկամները խրախուսվեցին, թշնամիները սարսուռ զգացին։
Զոլան էր կանգնել բանակի գլուխ։ Նրան շրջապատեցին այնպիսի ուժեր, որպիսիներն են կլեմանսո, Բրյունո, Պիկար,Անդրե, Պրեսանսե, Անատոլ Ֆրանս և այլն։ Այլևս անհնարին էր լույսը թաքցնել և անմեղին պահելI աքսորում։ Եվ Զոլան արդար դատը տարավ։ Բայց ինչ դառն գնով։ Նրան զրպարտեցին, նրա մաքուր անունը ցեխի հավասարեցին, դիպան նրա ընտանեկան պատվին անգամ, սպառնացին նրան սպանել իր զավակների հետ և վերջը ենթարկեցին նրան մի անամոթ դատի։ Նա հեռացավ հայրենիքից վըշտացած սրտով, բայց հպարտ հոգով։ Ինչ փույթ, ճշմարտությունն արդեն տարել էր հաղթանակր։ Եվ այսօր նա միայն չէ