խոնարհվում մեծ մարդու հերոսության առջև, ում ուղեղը պաշարված է խավարով…
Երաժշտությունը նվագեց Chant (Ju depart֊^ և հանդեսը Պանթեոնում վերջացավ, որպեսզի դրսում սկսվի մի ուրիշ, ավելի փառահեղ տեսարան։ Այդ պահին տեղի ունեցավ մի միջադեպ։ Երբ հանդիսականները շարեշար անցնելով դագաղի մոտով, իրենց հարգանքն էին մատուցանում հանգուցյալին, լսվեց ատրճանակի մի պայթյուն, հետո երկրորդը։ Սկսվեց իրարանցում։ Ոմանք կարծեցին, թե տիկին Զոլային զարկեցին, ոմանքէ թե ռումբ պայթեց։ Պարզվեց, որ gaulois կղերամիապետական լրագրի խմբագիրներից մեկը, ոմն Դրեգոբի, երկու անգամ կրակել է Ալֆրեդ Դրեյֆուսի վրա՝ նրան սպանելու դիտավորությամբ։ Բարեբախտաբար, փորձը չի աջողվել. գնդակի մեկը վրիպել է, մյուսը թեթև վիրավորել Դրեյֆուսի ձեռը։ Նահատակն այժմ էլ ազատ չէ հալածանքից…
Գրեգորիին տարան բանտ, իսկ Դրեյֆուսին՝ տուն։
Այնուհետև դրսում, Պանթեոնի առջև կատարվեց մի փառահեղ զորահանդես՝ ի պատիվ Զոլայի։ Քսան հազար զինվորներ, զանազան համազգեստներով և երաժշտական խմբերով, անցան հանրապետության նախագահի առջևով, խոնարհեցնելով իրենց զենքերը։ Դա ճշմարտությունն էր, որ, վերջապես, ստանում էր իր արժանավոր հարգանքը այն զորքի կողմից, որին մի ժամանակ խավարի հերոսները ճգնում էին գրգռել նույն ճշմարտության դեմ։
Երբ փառահեղ հանդեսից ազդված՝ վերադառնում էի տուն, ակամա մտաբերեցի մի բան։ Սրանից մի քանի ամիս առաջ մի հայ փաշայի որդի «բարեհաճել» էր մի հայ հրապարակախոսի դագաղին ուղեկցել մինչև գերեզմանատուն։ Մի քանի արտասահմանյան ստրկահոգի հայ լրագիրներ փաշայի այդ սոսկ քաղաքավարությունը նկարագրեցին հրճվանքով իբրև մի պատմական երևույթ։ Խեղճ հայ գրականություն, որքան ստոր գաղափար ունեն քո մասին նույնիսկ նրանք, որ քեզ են ծառայում