սքոքվոլքստ իր trChanson des hommes», <rPoeme de la Jeunesse և trLevres et le Cecrct* երկերով։
«Նիրվանա»֊ն համեմված է Թիարկո Ռիշպենի սիրուն երաժշտությամբ։ Բայց ինքը՝ Բեթհովենը չի կարող փրկել անկումից մի բեմական գործը, երբ այն իրոք բեմական չէ։ Մինչդեռ պիեսի նյութը վերին աստիճանի հետաքրքրական է և կարող էր մի իսկական դրամատուրգի խոր դրամատիկական ընդհարումների և ազդու տեսարանների նյութ ծառայել։ Բուդդիզմի հիմնադիր Սաքիա Մունիի ողբերգությամբ լի կյանքն էր հրապարակ բերված։ Հեղինակը ուժ չի ունեցել այս ընտիր սյուժեն արժանավոր արծարծելու։
Մի քիչ ավելի ուժեղ է եղել «Վելլեդա»-ի հեղինակը։ Այստեղ ևս մենք գործ ունենք մի շատ հարուստ նյութի հետ։ Հեգինակը հերոսուհի է ընտրել կիսաառասպելական գալլուհուն՝ Վելլեդա անունով։ Սակայն սա այն մարգարեուհի Վելլեդան չէ, որ բատավներին գրգռեց և ոտքի կանգնեցրեց հռոմեական լեգեոնների դեմ։ Դա կին է իր ամբողջ էությամբ։ Զգայուն սրտով, քաջարի, բայց բարի։ Նա սիրահարված է թշնամի հռոմեական բանակի մի՝ ազգով հույն զինվորականի վրա։ Այդ հույնը նույնպես հափշտակված է նրանով, բայց նա իր սիրտն արդեն խոստացել է մի հռոմեացի գեղեցկուհու, որ հետևել է նրան պատերազմի դաշտը։
Երկու աղջիկները սիմվոլներ են՝ Վելլեդան բարության, հռոմայեցի գեղեցկուհին՝ գեղեցկության։
Հաղթությունը տանում է բարության սիմվոլը և ահա ինչպես։ Վելլեդան կարողացել է ձերբակալել հռոմայեցի աղջկան և այժմ կարող է տիրանալ հույնին։ Գալլերի աստվածները զոհ են պահանջում։ Զոհը պատրաստ է, Վելլեդայի հայրը ուզում է զոհել հռոմայեցի աղջկան։ Բայց Վելլեդան ազատում է իր ախոյանին և իրեն է առաջարկում զոհ։ Հայրը չի համաձայնում։ Վելլեդան սպանում է իրեն։ Հույնը հետևում է նրա օրինակին, բարությունը զոհվում է գեղեցկության և հաղթում է այն։
Կան մարդիկ, որոնք կարծում են, թե բավական է խոշոր մի պատմական նյութ վերցնել, արծարծել, և հասարակությունն արդեն գրավված է։ Այդ տեսակ բանաստեղծները նման