Բոլորը կախված է այն ցուցանակից, որ կպցնում են հեղինակին կամ արվեստագետին, երբ ասպարեզ է զալիս նրա առաջին գործը։ Ցուցանակը մնում է նրա վրա և որոշում է ապագայի համար քննադատության և հասարակության վերաբերմունքը, Մեկի համար ասում են. «Նա լուրջ ձգտումներ,ունի բարձր նպատակներ» և այլն, մյուսի ճակատին դրոշմում են. «անշնորհք»
Հաճախ հեղինակի մասին կազմված կարծիքը ոչ նրա գործի վերլուծման վրա է հիմնված և ո չ էլ նրա էության,այլ ուղղակի կուսակցական կամ անձնական զգացումների արդյունք է։ Մի հեղինակի գործերին մոտենում են ծաղրելու և պարսավելու կանխակալ դիտավորությամբ, մյուսի գործերին մերձենում են երկյուղածությամբ և աշխատում են նրանց մեջ a tout prix գտնել արժանավորություններ, որքան ևս անշնորհք լինեն այդ գործերը։ Եթե հեղինակի մասին կազմված կանխակալ կարծիքը աննպաստ է, և նա մի օր տալիս է մի ընտիր գործ, իսկույն ասում են. վատ չէ» կամ «Ավելի լավ է, քան կարելի էր սպասել հեղինակից», կամ «Այս անգամ հեղինակը աջողել է գերազանցել ինքն իրան» և այլն։ Եվ այս դեպքում քննադատն ածականներն այնպես է ընտրում, գովասանքը այն ձևով արտահայտում, որ ընթերցողի կանխակալկարծիքը շատ էլ չխախտվի, որ նա շարունակի անբախտ հեղինակին վերաբերվել սովորական կասկածանքով։ Ընդհակառակը, եթե հեղինակի մասին կազմված կանխակալ կարծիքը նպաստավոր է, և նա մի օր տալիս է մի շատ անշնորհք գործ,ասում են. «Այս գործը բարձրագույն գեղարվեստական ուժ ունեցող հեղինակի սխալն է, բայց նա իր սխալների մեջ էլ ուսանելի է և հետաքրքրական»։ Միանգամայն ճիշտ է Նոր-Դաուի կարծիքը, թե յուրաքանչյուր մարդկային գործ բաղկացած է լույսից և ստվերից։Մեկի կամ մյուսի առավելությունից է կախված գործի արժանավորությունը կամ թերությունը։ -քննադատը կարող է առանց սուտ ասելու և կեղծելու կանգ առնել գործի կա'մ լուսավոր, կա մ ստվերային կողմերի, նրա արժանավորություների կամ թերությունների վրա, նայելու, թե անձամբ ինչպես է վերաբերվում դեպի հեղինակը։
13 շիրվանզադե, Երկերի ժողովածու Հ․x