Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անկասկած Շեքսպիրի և Գյոթեի գործերի մեջ էլ կան թերություններ, ինչպես և շատ միջակ բանաստեղծների երկե րում` զորեղ էջեր։ Քննադատը կարող է, իր կամքի համեմատ, կործանել շքեղ մարմարյա արձանները և նրանց տեղն իր կոպիտ ձեռներով դնել խեցեղեն ամաններ։ Այս նրա բարեխրղճության աստիճանից է կախված։


Բայց գերմանացի քննադատը, ըստ իր սովորության, չափազանցություն է անում։ Ցուցանակի կամ կանխակալ կարծիքի իշխանությունը հավիտենական չէ։ Հասարակությունը կարելի է ժամանակավորապես արբեցնել և ստիպել նրան գույները վայրիվերո տեսնել, բայց չկա մի ոգելից ըմպելիք, որի ազդեցությունը լիներ անվերջ։ Բախտավոր յառլիկի արժանացած հեղինակը նման է այն կախարդված իշխանին, որ իսկական իշխանի քմահաճույքով մի օրով կոշկակարի արհեստանոցից քնած ժամանակ տեղափոխվել է պալատ և մի օրվա պետ դարձել։ Օրն անցնում է, երազը փարատվում, և կոշկակարը դարձյալ վերադառնում է իր թել ու մախաթին։ Նակարող է իր շուրջը խմբված մունետիկների գոռում-գոչումների շնորհով որոշ ժամանակ իր խանութը գրավել միամիտ անցորդներին, բայց հաջողությունը փխրուն է, եթե վաճառքի դուրս բերված ապրանքը կեղծ է կամ փտած։ Ապիկարությունը վերջ ի վերջո կպարզվի և վայ այն օրին, երբ սննկությունը տեղի կունենա։ Անկումը կլինի այնչափ խայտառակ, որ-չափ մոլորությունը եղել է փայլուն։

Ապացույց իմ ասածին հենց Նոր-Դաուի քննադատած Ֆրանսուա դը-Կյուրելը, որի վերաբերմամբ նա արել է իր վերհիշյալ դատողությունը սրանից տասը տարի առաջ։ Զարմանալու չափ բախտավոր մարդ է եղել այդ ֆրանսիացի դրամատուրգը իր ժամանակին, որ շատ մոտ է մեզ։ Տասից ավելի պիես է գրել, բոլորն էլ, բացի մեկից, տապալվել են, և ամենանդամ հեղինակը դուրս է եկել «ավելի ու ավելի նշանավոր և ավելի ու ավելի հաղթական»։ Ամեն անդամ քննադատները դը-Կյուրելին հռչակել են «բարձր բանաստեղծ, ինքնուրույն, զորեղ տաղանդ, շաբլոնից խույս տվող», իսկ պիեսները տապալվել են, շարունակ տապալվել։ Մի սեզոնում հրապարակ գալով, նրանք երկրորդ սեզոնին չեն արաժանացել բեմի լուսա-