Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վորությանը։ Մի անգամ դը -Կյուրելի գործը տեսնողը երբեք չի փափագի երկրորդ անգամ տեսնել։ Ամբողջ ներկայացման ժամանակ հանդիսականը ձանձրույթից հորանջել է, անհամբեր սպասել վարագույրի վերջին իջմանը, և երբ ներկայացումը վերջացել է, ուրախության հոգոց է հանել։ Դուրս գալով թատրոնից, պարտք է համարել իր ծանոթներին ասել.«Դըկյուրելը բարձր բանաստեղծ է, նրա պիեսները աստվածային են»։Բայց ի՞նչ է նշանակում այս հակասությունը, այս ակրնհայտ կեղծիքը։ Ինչո՞ւ քննադատությունը և հասարակությունը ազնիվ չեն վերաբերվում հեղինակին, չեն ուզում նրա երեսին ասել իրանց իսկական կարծիքը' պարզ ճշմարտությունը։Ինչո՞ւ են նրանք իրենց խաբում և հեղինակին մոլորեցնում։Չէ՞ որ նրանք իրենց հոգու խորքում զգում են, որ ստում են, և որ մի օր այս ստությունը պարզվելու է և ճշմարտությունը հայտնվելու։ Նայեցեք, այդ բախտավոր դը-Կյուրելն այսօր այնքան անբախտ է, որ իր պիեսների տապալվիլն անգամ չի կարող տեսնել, որովհետև նրանք վաղուց են դուրս ձգվել ֆրանսիական ռեպերտուարից, չեն ներկայացվում և անկասկած երբեք չեն ներկայացվի։ Ավելի լավ չէ՞ր լինի, որ հասարակությունը և քննադատությունը ժամանակին ասեին դր-Կյուրելին այն ճշմարտությունը որ այսօր ասելու առիթն անգամ չունին։Ավելի ազնիվ չէր լինի, եթե փոխանակ մարդուն խաբելու ու մոլորեցնելու, մի հեղինակավոր ձայն բարձ¬ րանար և ասեր. «Պարո՛ն, բավական է, ինչքան մոլորեցրիք ձեզ և ուրիշներին, դուք ձեր ուղիղ ճանապարհի վրա չեք,գտեք ձեր իսկական կոչման ուղին։ Մի լսեք Ժանին, նա սուտ է ասում, կեղծավորում է։ Նա գովում է ձեր երկերը, որովհետև Ժակը մի անգամ գովել է. իսկ Ժակն էլ գովել է Ժոզեֆի խոսքով, որ մտածում է իր կնոջ խելքով և զգում նրա սրտով։ Իսկ Ժոզեֆի կինը հավանել է ձեր երկերը, որովհետև Ֆրանսյաի կինը հավանել է, և նրա համար անվայել կլիներ չհետևել մո֊ դային տիկնոջ օրինակին։ Սնոբիզմ է այդ բոլորը, փոխադարձ կապիկություն, ժամանակակից հասարակության զազրելի ախտերից մինը, մի խաբվեք այդ ախտով, ուշքի եկեք, արթնացեք, քանի որ ուշ չէ, և գնացեք ձեր գործին։ Դուք կարող