Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տեսակետից շատ էլ խիստ չպիտի վերասերվեր Հեղինակն այս դեպքում պարտավոր է ավելի գործող անձանց հոգեկան աշխարհը լուսաբանել, քան նրանց կյանքը, լապտերը պետք է լուսավորի ներսից և ոչ դրսից։ Սակայն դը֊Պորտո Ռիշի լապտերում յուղ շատ քիչ կա, ուստի նրա հերոսների հոգեկան աշխարհը մեզ համար մնում է մութ։

Բայց ի՞նչն է պատճառը, որ պիեսը ժամանակին ահագին աջողություն է ունեցել և այժմ իսկ հետաքրքրություն է շարժում։— Հեղինակի մաքուր նպատակը և բարի ձգտումները։ Պիեսը գրված է այն ժամանակ, երբ Իրսենի գաղափարական պիեսները աղմուկ էին բարձրացրել Եվրոպայում։ Դը-Պորտո Ռիշը ուղղակի սկանդինավյան հանճարի ազդեցությանն է ենթարկվել։

Բայց տաղանդի պակասությունը չի թույլատվել նրան իր բարի նպատակը աջող իրագործելու, մի ֆրանսիական նորա կամ Գետդա Հաբլեր ստեղծելու։

Եթե դը-Պորտո Ռիշը չի կարողացել ֆրանսիական Իբսեն դառնալ, միևնույն ժամանակ իր Amoureuse-ը ֆրանսիական կոմեդիաների աղ ու համից էլ զրկել է։ Պիեսի մեջ սրախոսությունները թույլ են։ Պասկալ Դեչաննոլան է նրանց գլխավոր հերոսը, երբեմն միայն հաճելի, բայց գլխավորապես տափակ։ Առաջ բերեմ երկու օրինակ, և դուք տեսեք, թե երբեմն ֆրանսիացի հանդիսականը որքան ներողամիտ է տափակության վերաբերմամբ։

Պասկալը խոսում է Ժերմենի աղախնի հետ, երբ մենակ են։

— Ամուսնացա՞ծ ես,— հարցնում է նա։

— Ռչ,— պատասխանում է աղախինը։

— Սիրական ունի՞ս։

— Ոչ։

— Քանի՞ տարեկան ես։

— Քսաներկու։

— Վեց տարի կորցրել ես։

Եվ հասարակությունը ծիծաղում է։

Պասկալը վերջին արարվածում հեռանում է իր բարեկամի