Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ընթերցողը մի վայրկյան չմտածի, թե ես չափազանցություն եմ անում, թող կարդա հետևյալը.


«Արսեն Դիմաքսյան» մեծ վեպը «աֆերիստների և կեղծ մուրհակներ» շինողների հետ ոչ մի կապ չունի։ Այնտեղ նկարագրված է յոթանասուն-ութսուն թվականների հայ ինտելիգեցիան իր դրական և բացասական կողմերով։


«Զուր Հույսեր-ի, «Արամբի»-ի, «Օր. Լիզա-ի» և ուրիշ մի քանի վիպակների մեջ կրթված հայի սիրո տարբեր երևույթներն են պատկերված։


«Կրակ»-ը տալիս է հայ ուսանողական կյանքի մի պատկերը։


«Ցավագարը» պատկերացնում է քաղաքային գռեհիկ դասակարգի անհավատությունր և նախապաշարումները։


«Արտիստը» ներկայացնում է գեղարվեստի բնածին սիրահար և կրակոտ երկրպագու հայ պատանու ողբալի կյանքը, որին համակրելու, որով հափշտակվելու համար անհրաժեշտ է զերծ լինել Մ. Հ.-ի աշխարհայացքից և ճաշակից։


«Եվզինե»-ն ողբում է «անցյալ» ունեցող հայ կնոջ տխուր կյանքը, որ դժվար թե հասկանալի լինի Ս. Հ.-ի համար։


«Նամուս»-ը տալիս է արհեստավոր դասի դրական և բացասական տիպերը։


«Քաոս»-ում դուրս են բերված հայ հասարակության բոլոր շրջանները՝ սկսած բարձր հոգևորականից մինչև բանվորը։


Շարունակե՞մ, արդյոք։ Բայց կարծում եմ այսքանն էլ բավական է ընթերցողի համար պ. Ս. Հ.-ի խիղճը գնահատելու համար։ Պետք է ճշմարտության մասին շատ ճկուն հասկացողություն ունենալ, որ այս բոլորից հետո վեր կենալ և ասել, թե Շիրվանզադեն միմիայն «աֆերիստների և գործակատարների» (ես գործ եմ ածում Ս. Հ.-ի բառերը) է նկարագրել։


Սակայն գրականական ստեղծագործության մասին քիչ թե շատ գաղափար ունեցող մի մարդ երբեք թույլ չէր տա մեղադրել մի հեղինակի, եթե այդ հեղինակը իր ամբողջ կյանքում հենց միայն մի դասակարգ նկարագրեր։ Եվրոպայում ուղղակի ապուշ կհամարվի այն մարդը, որ կհանդգնի դիցուք