Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մոլիերին մեղադրել, թե ինչու նա իր բոլոր երկերի մեջ դուրս է րերել միայն խաբեբաներ, բարոյական սրիկաներ, փարիսեցիներ և սուտ գիտնականներ։ Ես կարծում եմ, հայ հասարակությունը գեթ այնչափ կրթվել է, որ հազիվ թե մեղադրի Սունդուկյանցին, որ նա իր բոլոր պիեսների սյուժեն վերցրել է «առևտրի, շահի և աֆերիստների» աշխարհից։ Վերջապես ո՞վ կարող է մեղադրել Րաֆֆիին, որ նկարագրել է հայ խաչագողների տեսակները և մնացյալ իր ամբողջ գրական գործունեությունը նվիրել է միմիայն տանկահայերի դատին։

Կրկնում եմ, եթե միակողմանիությունը դատապարտելի է, ապա ոչ մի հայ հեղինակ այնքան բազմակողմանի չի եղել և չկա այժմ, որքան ևս։ Ես թույլ եմ տալիս ինձ ավելին ասելու. ես իմ երկերի մեջ նկարագրել եմ ոչ միայն հայ կյանքը, այլև երբեմն օտարը։ «Քաոս»֊ի և «Կրակ»-ի հերոսուհիները ռուս կանայք են։ «Ջհուդի ականջը» հրեաների կյանքից է։ «Արտիստի» մեջ նկարագրված են հրեաներ, ռուսներ, իտալացիներ, «Ֆաթման և Ասադը» թուրքերի կյանքից է ամբողջովին։

...Ինչ վերաբերվում է այն բանին, թե ես նկարագրում եմ «մարդը և ոչ մարդկայինը» և այլն, այդ արդեն Ս. Հ.֊ի անձնական կարծիքն է, որի դեմ վիճելու փափագ չունիմ։

Տողերիս նպատակն էր միայն հերքել պարոնի ակնհայտնի սխալը․․․

ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵԼ

Նախ և առաջ կկամենայի ջրել մի սխալ և վնասակար միտք, որ շարունակ արտահայտվում է հայ մամուլի էջերում։ Այդ այն է, թե մեր թատրոնի փրկությունը ժողովրդական ներկայացումների մեջ է։ Առաջարկողներ եղան մինչև անգամ փակել թատրոնը և ներկայացումներ տալ էժանագին բեմերի վրա։

Անկասկած այդպիսի առաջարկություններ անողները անկեղծ են։ Թատրոնի ողորմելի կացությունն է նրանց թելադրում այդ հուսահատական միջոցները։ Բացի այդ, նրանք հափշտակված են այն հանգամանքով, որ այսպես կոչված