Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պիտի լինի առաջիկա սեզոնի համար հրավիրեչ մեր բոլոր ցիրուցան ուժերը և կազմեչ մի օրինավոր խումբ։ Կիսատպռատ խմբերով հասարակություն չգրավեցիք և չեք կարող երբեք։

Երկրորդ անհրաժեշտ պայմանն է ունենալ մի քեչ թե շատ հասկացող ռեժիսյոր։ Գիտեմ, դուք կասեք չկա, ցույց տվեք այդպիսին։ Այո, չկա։ Բայց կարող եք պատրաստեր Ընտրեցեք լավագույն դերասաններից մեկին, որ ունի փոքրիշատե գրականական ճաշակ և ուղարկեցեք մեկ֊երկու տարով որևէ մայրաքաղաք։ Թողեք, որ նա այնտեղի գլխավոր թատրոններից մեկում ուսումնասիրե ռեժիսյորական կարևոր գործը։ Բավական է որքան փորձեցիք դիլետանտների ուժը։ Մի մոռանաք, որ ռեժիսյորի պաշտոնը միայն հարդարելը, դեկորասիոն փոխելը և դերասաններին իրանց տեղերը ցույց տալը չէ։

Ռեժիսյորը նախ և առաջ գործ ունի հեղինակի հետ։ Ամենից առաջ նա պարտավոր է հասկանալ պիեսը և ուսումնասիրել, բացատրել նրա տիպերը և հոգեբանական բարդությունները և այլն։ Այս դեպքում ռեժիսյորը և' հեղինակ է, և դերասան, և ադմինիստրատոր։ Այո, այդպիսի մի մարդ դժվար է գտնել Հայերի մեջ։ Պետք է ուրեմն պատրաստել, և եթե ուզում եք թատրոն ունենալ, փող չպիտի խնայեք գծուծությամբ․․․ Եթե ձեր ընտրած մարդը լիովին չի համապատասխանի իր կոչմանը, գոնե ուսումնասիրած կլինի բեմի արտաքին տեխնիկան։ Այսօր դուք այդ էլ չունիք։

Դերերի ուսումնասիրության վերաբերմամբ դուք պետք է լինիք վերին աստիճանի խստապահանջ։

Լսեցեք ինչպես է ներկայացվում մի պիես եվրոպական թատրոններում։ Հեղինակը իր գործը տալիս է թատրոնի քարտուղարին։ Քարտուղարն այն հանձնում է դիրեկտորին։ Պիեսը կարդացվում է։ Երբ այն ընդունվում է, հեղինակը հրավիրվում է, որ իր գործը կարդա դերասանների մոտ։ Այնուհետև դիրեկտորը, հեղինակը և ռեժիսյորը ընդհանուր համաձայնությամբ բաժանում են դերերը։ Մի անգամ արդեն դերասանը, որ հանձն է առել մի դեր, պարտավոր է անսյատնաո կատարել այն։ Առանց որևէ խոշոր պատճառի, օրինակ ծանր հիվան