դության, նա չունի իրավունք հրաժարվելու իր դերից։ Այդ դեպքում նրա քիմքը և նազուբազը ոչինչ նշանակություն չունին։ Եթե հակառակի, հեղինակն իրավունք ունի նրանից տուգանք պահանջելու, իսկ դիրեկտորը կարող է նրան զրկել պաշտոնից։
Առաջին պայման՝ յուրաքանչյուր դերասան պարտավոր է բոլորովին անգիր անել իր դերը։ Այլապես նա թող չերևակայի, թե իրան թույլ կտան բեմ դուրս գալ հույսը դնելով հուշարարի վրա։ Այնուհետև սկսվում են փորձերը հեղինակի և ռեժիսյորի ղեկավարությամբ։ Դերասանը պարտավոր է հետևել հեղինակի բոլոր ցուցմունքներին։ Մի նոր պիես փորձվում է ամիսներ, առնվազն 50 անգամ, երբեմն 100—150 անգամ։ Միաժամանակ պատրաստվհւմ են նոր հագուստներ, դեկորասիոններ և ուրիշ աքսեսուար: Փորձերը միայն այն ժամանակ են դա դարում, երբ հեղինակը բոլորովին գոհ է նրանից և կարող է իր երկը հասարակության առջև դուրս բերել։
Նշանակում Է ժեներալ փորձի օրը։ Այդ փորձն է, որ որոշում է պիեսի ճակատագիրը։ Դա փորձ չէ, այլ կատարյալ ներկայացում հագուստներով, դեկորասիոնով և դժվարագույն բոլոր ներկայացումներից, վասնզի սովորաբար ժեներալ փորձերին ներկա է լինում հասարակության ամենադժվարահաճ մասը՝ դրամատուրգներ, քննադատներ, բանաստեղծներ, ակադեմիկոսներ և այլն։
Այսպես են հարգում հեղինակի գործը։ Իսկ ինչ է լինում մեզանում։ Կոմիտեի այս կամ այն անդամը պիեսը վայրիվերո կարդալուց հետո տալիս է ռեժիսյորին։ Ռեժիսյորը տալիս է դերերը արտագրելու և բաժանում է նրանց իր ճաշակի համաձայն, շատ անդամ արհամարհելով հեղինակի կամքը։ Հազվագյուտ է այն դերասանը, որ դերը սովորում է տանը։ Մեծամասնության համար փորձերից դուրս պարտականություն չկա։ Երկու֊ երեք անկանոն փորձերից հետո հանկարծ ռեժիսյորը Հայտնում է «պատրաստ է»։ Այնինչ դեռ ոչ ոք ոչ միայն չի ուսումնասիրել իր դերը, այլև չդիտե։ Ես ճանաչում եմ դերասաններ և դերասանուհիներ, որոնք միևնույն պիեսի մեջ խաղացել են մի քանի անգամ և դեռ չգիտեն նրա բովանգակությունը։ Ինչո՞ւ։ Որովհետև հազիվ է պատահում, որ