Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/392

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տեղծների ոտանավորները, որից հետո հանդիսականները ձըգում են իրանց քվեները որոշ տուփերի մեջ։

  Եվ այսպիսով իբրև երկերի առաջին քննադատը ներկայանում է ոչ անհատների քիմքն ու հաճույքը, այլ ինքը հասարակությունը։ Արդյոք արվեստների գնահատության այդ ձևը՞ ձեզ չի հիշեցնում հին հույների հրապարակային մրցումները։
  Անցյալ տարի 1500 ոտանավորներ էին ներկայացվել,որոնցից միայն 40 համարվեցին արժանի բեմից կարդացնելու և այդ թվից միայն հինգը թե վեցը ստացան մրցանակ։Հրաշալի ոտանավորներ Էին դրանք, որոնք, հարկավ, իսկույնգնվեցին և տպվեցին հանդեսներում։

Սքանչելի ձեռնարկություն արժանի ընդօրինակմանդայնպես չկ ։ Հապա թող փորձեն մեր թատրոնի ղեկավարնե¬րը մի այդպիսի գործ մեր անհայտ բանաստեղծների համար։Այն ժամանակ մեր մամուլն էլ զգույշ կլինի և իր քիմքի հա¬մաձայն չի վարվիլ երիտասարդ տաղանդների հետ, որոնք այնքան հալածվել և հալածվում են,„անհատներից։

Սրանից մի քանի ամիս առաջ Թիֆէիզի հայ լրադրներումկարդացի, որ միտք կա Մոսկվայում բանալ մի հայ արտիս¬տական cabaret* Մինչ ես մտածում էի, թե հայերը որտեղիցպիտի գտնեն ուժեր մի այդպիսի հաստատության համար,այն էլ Մոսկվայի պես տեղում, նույն լրագիրները շտապեմցին Լուրը հերքեր Ես համոզված եմ, որ շատ հայեր «կա*բարե» բառը շփոթում են ոուսաց КабаК բառի հետ և կար¬ծում են, որ այդ ուրիշ ոչինչ է, եթե ոչ հարբեցողության կամով գիտե ինչ տեսակ շվայտության մի վայր։ Ինձ թվում էնույնպես, որ նույնիսկ հայկական արտիստիկական կաբա¬րեի միտքը հղացող պարոնները շփոթվել են իրանց մտքթց ևշտապել հրապարակորեն հրաժարվել նրանից իբրև մի ա մո¬թալի բանից։

Այնինչ ես անկեղծ կփափագեի, որ հայ հասարակու¬թյունը այնքան քաղաքակրթվեր, որ մի օր ընդունակ լիներ միայդպիսի կաբարեպահելու։ 392