են վարում քննադատական բաժինները գրականական հանդեսներում։ Անհատներ։ Իսկ հայտնի է, որ ամեն մի անհատ ունի իր ճաշակը, իր համակրանքն հակակրանքը։ Հաճախ քննադատը այնքան խորն է վարակված որոշ գրականական նախապաշարումով, որ միանգամայն անկարող է այդ նախապաշարումից դուրս բան զգալ և հասկանալ։ Ուստի նա շատ անգամ փառաբանում է միջակությունը միայն նրա համար, որ հասկանալի է իր համար և, ընդհակառակը, պարսավում նորը, թարմը միայն այն պատճառով,որ նրա մաշված միտքն անընդունակ է եղել ըմբռնել այդ նորի և թարմի գեղեցկույունը։
Պակաս դեր չի խաղում քննադատության մեջ և քննադատի բարեխղճությունը. Չէ՞որ նա էլ մահկանացու է և ունի իր անձնական հաշիվները քննադատվողների հետ, ուստի բնական է, որ չդիմանա իր ստոր զգացումների թափին և սկսի տրորել իր համար անձնապես հակակրելի ստեղծագործողին ցեխի մեջ։
Ահա այաս տեսակ անբարեխիղճ քննադատների անձնական մաղձի դեմ մի հակաթույն է պ․ Անտուանի ձեռնարկած գործը, թեև տակավին ոչ բավականաչափ զորեղ, որպեսզի կարողանա չարիքն արմատախիլ անել։
Հասարակությունից և մի քանի լրագիրներից ստացած նվերներով նա նշանակել է մոտ տասը մրցանակ անհայտ բանաստեղծների համար։ Նա ընդունում է փոքրիկ պոեմներ և սոսկ ոտանավորներ։ Հեղինակները իրանց անուններն ուղարկում են առանձին փակ ծրարների մեջ, որ բացվում են միայն այն դեպքում, երբ երկը արժանացել է մրցանակի։ Երկերը հանձնվում են մի առանձին մասնաժողովի, որ բաղկացած է հայտնի բանաստեղծներից։
Այդ մասնաժողովը բոլորը կարդում է բարեխղճաբար և ընտրում այնպիսիները, որոնց արժանի է համարում մրցման ասպարեզը դուրս բերելու։ Այնուհետև Անտուանը նշանակում է Օդեոնում մի հանդիսավոր ներկայացում։ Հանդիսականները թատրոն մտնելիս տոմսակի հետ ստանում են և երկուական քվե-սև և սպիտակ։ Հայտնի դերասանները բեմից արտասանում են սքանչելի առոդանոլթյամբ անհայտ բանաս-