ձանագործոլթյունը արվեստների մեջ, Ինչպես այստեղ, այնտեղ ևս պահանջվում են ռելյեֆներ, խոոր բն„րոշ դձերէԴրամատուրղի ձիրքիցն է կախված այս կամ այն լափով ներ.կայացնել այդ պծերը։
Մանրամասն նկարագրությունները չեն, որ պարզա.բանում են բեմական հերոսների հոգին, այլ նրանց, այսպես ասած, համագումարը։Ես հիշում եմ Բելինսկու մի սրամիտ համեմատությունը վեպի և պիեսի մեջ։ Նա վեպը համարում է նուրբ պեյզաժ, իսկդրաման' բեմական դեկորասիոն։ Դրեք նուրբ պեյզաժը բեմի վրա, և հանդիսականները թատրոնի սրահից ոչինչ չեն տեսնի,բացի մի խոշոր սև բծից։ Այն միայն մոտիկից է հետաքրքրական և գրավիչ։ Ընդհակառակը., նայեցեք մոտիկից ամենագեղեցիկ դեկորասիոնին, և դուք, բացի ներկերի խոշոր ու կոպիտկույտերից, ոչինչ չեք տեսնի։ Այն միայն հեռվից է հետաքըլ։-քըրական և գրավիչ։ Բեմի շրջանակը շատ նեղ է, երբ դրամատուրգը, գլխավորն ու էականը մոռանալով, ընկնում է մանրամասների ետևից։ Այն խիստ լայն է, երբ դրամատուրգը գիտե իր յուրա-քանչյուր դարձվածին տալ իմաստ, յուրաքանչյուր խոսքինփչել հոգի։Բեմը շատախոսություն չի սիրում։ Այն սիրում է դործև բնույթների դրությունների շփում, ընդհարում։ Հաջող պիեսիգործող անձի մի երկու բառը հաճախ ավելի է պարզում նրահոգեկան աշխարհը, քան վեպի ամբողջ էջերը։ Բացի այդ,բեմը լիրիզմ չի սիրում, այն թշնամի է բանաստեղծական անկանոնության։ Այնտեղ յուրաքանչյուր տեսարան պետք էունենա խստիվ չափված ու որոշված տևողություն։ Իբրև մի արձան' նա դաժանաբար պահանջում է մասերի ներդաշնակություն։ Յուրաքանչյուր տեսարան պետք է ունենա Իը սկիզբը։ ընթացքը և ճիշտ որոշված վերջը։ Այլապես պիեսըկորած է։Ընթերցողը շատ բան է ներում վիպասանին, երբ իրսենյակում հանգիստ կարդում է նրա խոշոր հատորը։ Նաազատ է, վեր է կենում, պառկում է, ծխում է, խմում, հան->գըստանում է ու նորից շարունակում կարդալ։