Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ որովհետև նա հանգիստ է, ուստի նրա տրամադրությունը բարի է և ներող։Եվ նա ներում է վիպասանին նրա երկի ձանձրալի երկարաբանությունները։

Այլ է նույն ընթերցողը իբրև թատրոնական հանդիսական։Այնտեղ նա խստապահանջ է։Նա եկել է թատրոն որոշտրամադրությամբ։Նա ստիպված է երեք-չորս ժամ կրել բազմաթիվ մանր-մունր անհարմարություններ՝ տեղի նեղությունը, հարևանների արմունկները, դիմացինի գլուխը , ետևինի հազն ու շշնջոցը, իր կորսեն, օձիքը, ծխախոտ չծխելոլ պարտավորությունը և այլն, և այլն։ Այս բոլոր մանր-մունր անհարմարությունները նրան դարձնում են մաղձոտ, խստապահանջ, ուրեմն և ոչ ներողամիտ։ Եվ որքան անողոք է նա դեպի հեղինակը։ Երբ պիեսը գրական է, նա ասում է բեմական չէ, երբ բեմական է, ասում է դրական չէ։ Երբ երկուսն էլ, նա ասում է խորը չէ, երբ խորն է, նա ասում է պարզ չէ։Կա պիեսի մեջ հոգեբանություն, ասում է գործողութչուն չկա, չկա՝ասում է մակերևութական է։

Եվ, վերջապես, քանի-քանի արտաքին հանգամանքներից է կախված պիեսի տպավորությունը դերասանների խաղից,ռեմիսյորի շնորհքից, դեկորասիոնից, հուշարարից, բեմի մեծությունից և այլն, այլն։

Բյուր անգամ դժվար է գոհացում տալ այն հազարաչքանի հրեշին, որ կոչվում է՝ թատրոնական հասարակություն, քան այն հանգիստ, անդորր, բարեսիրտ քաղաքացուն, որ կուշտ ճաշից հետո կարդում է գիրքդ գահավորակի վրա փռված։Ալֆոնս Դոդեն պատմում է իր հիշատակարանում, թե մի ժամանակ Փարիզում եղել է մի ընկերական շրջան, որի անդամները իրանց անվանել են «անհաջող դրամատուրգների շրջան»։ Եվ ովքեր են եղել այդ անհաջողները. ինքը՝ Դոդեն, Գյուստավ Ֆլոբերը, Գոնկուր եղբայրները և Տոլրգենևր։Յուրաքանչյուրը այս գրականական հսկաներից պիես է ունեցել բեմի վրա տապալված և այս առիթով նրանք շաբաթը մի անգամ ժողովվել են միասին ճաշելու։Իմ ասածներից չպիտի եզրակացնել, որ միայն բեմի ուսումնասիրությունը բավական է հաջող դրամատուրգ լինելու համար։ Քավ լիցի։ Եթե այդպես լիներ, յուրաքանչյուր