Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/405

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մատուրգ կոչվածներ, որ գրում են գեղեցիկ էջեր, կարգում իրանց առանձնասենյակում, իրանք ոգևորվում իրանց սեփական պերճախոսությամբ և ասպարեզ գալիս Նրանք կարծում են, որ հանդիսականի լսելիքն էլ նույնչափ զգայուն է,որչափ իրանց լսելիքը իրանց շատախոսության համար։ Ամենատկար հոգեբանները շատախոսներն են, այլապես կզգային լսողների ձանձրույթը և մի քիշ կզսպեին իրանց լեզուն։

   Գաստոն դը շառլանսը փաստաբան Արմորիին մենամարտության է հրավիրել և մերժում է ստացել։ Նա վճռել է անպատճառ սպանել նրան։ Նա հետևում է նրան քայլ առ քայլ,ատրճանակը ձեռքին։ Բայց տիկին Արմորին հսկում է իր ամուսնուն, ամեն անդամ զգուշացնում նրան վտանգից և

ժամանակին փրկում նրա կյանքը։ Ւնչ անսահման անձնազոհություն մի թույլ, անարժան ամուսնու համար։ Եվ ինչ է գտել այդ կինը այդ տղամարդի մեջ, բացի նրա հարուստ դիրքից և կասկածելի ու ցինիկ պերճախոսությունից։

    Ո'վ գիտե, եթե Դիանը հափշտակված չլիներ այդ մարդով տիկին Արմորին պիտի թունավորեր իր ամուսնու ընտանեկան կյանքը, ինքը դավաճանելով նրան...
    Ահա, վերջապես, չորրորդ և վերջին արարվածը։ Փաստաբանը և Դիանը տակավին միասին են, առանձնացած փոխադարձ սիրո օթևանում և վայելում են իրարու փաղաքշանքը։  
    Իսկ տիկին Արմորին, որ քանի գնում, այնքան ավելի է գրավում տղամարդ հանդիսականների համակրանքը և այնքան ավելի ընկնում կանանց աչքում, շարունակում է հսկել իր օրինական ամուսնու թանկագին կյանքը։ Նա մոռացել է միանգամայն իր անձնասիրությունը, և չկա մեկը, որ նրան հիշեցնե այս մասին։
    Գաստոն դը Շառանսը շարունակում է սպառնալ և, վերջապես, գտնում է իր հանցավոր քրոջը և նրան հափշտակողին։ Հանդիպումը տեղի է ունենում, եթե չեմ մոռացել, այն հյուրանոցում, ուր պատսպարված են սիրահարները։ Զուր տիկին Արմորին աշխատում է չարիքը հեռացնել, այս անգամ նրան չի հաջողվում իր վեհանձնությունը։Գաստոնը ատրճանակն ուղղում է փաստաբան Արմորիի