Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/404

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թաքնված է Դիանը, ուրեմն և նրա ճակատագիրը։ Այդ կինը վեհանձն է անբնականից ավելի։ Նա սիրում է իր ամուսնում անհուն սիրով, ներում է նրա մոլորությունը, օգնում է մինչևնանգամ նրան ապագայում նորից նրան տիրելու հույսով։ Նեբս է մտնում կատաղի Գաստոնը ռևոլվերը ձեռքին։ Ո՞ւր է նրա քույրը, ու՞ր է նրան անպատվողը։ Տիկին Արմորին էկանգնած նրա առջև և իր սառնասրտությամբ ու ստերով զի¬նաթափ է անում բորբոքված սպային։ Նա արդեն սենյակի բանալին տվել է իր ամուսնուն և մինչ ինքը աշխատում է Գաստոնին խաղաղեցնել, սիրականները փախչում են։ Խեղճ կին։ Այժմ նա կատարելապես թշվառ է, ձգված, արհամարհված մի ապերախտ, թուլամորթ ամուսնուց։ Սակայն մի ինչ-որ գաղտնի հույս ապագայի վերաբերմամբ նրան ուժ է ներշընչում ապրելու և կռվելու ճակատագրի դաժան հարվածների դեմ։ Եվ նա կռվում է ոչ վրիժառության ավանդական մաշված ու բթացած զենքով, այլ սիրով, ներողամտությամբ և վեհանձնությամբ։


Եվ ահա տիկին Արմ որին գրավել է հասարակության խորին կարեկցությունն ու համակրանքը։ Բայց ոչ կին հասարակության, այլ տղամարդկանց։ Կանայք չեն հավատում նրա անկեղծությանը և հեղինակի ստեղծագործությունը գտնում են բռնազբոսիկ, անբնական։ Օ՜, ոչ, մի կին, որ այնքան սիրում է իր մարդուն, չի կարող այդքան վեհանձն լինել դեպի իր ախոյանը, դեպի Դիանը։ Սերը կույր է, վրիժառու, այն բանականության ձայնին խուլ է։ Այսպես են ասում կանայք թատրոնի անցքերում, և տղամարդիկ վիճում են նրանց հետ:


Թող վիճեն, իսկ մենք հետևենք հեղինակին։


Երրորդ արարվածն է դրամայի։ Կատարվում է այն Լոնդրայում, ուր պատսպարվել են Ռոմեոն ու Ջյուլետտան մի ինչ-որ հյուրանոցում։

Տեսեք. բոլոր գործող անձինք ժամանել են Լոնգր: Նույնիսկ աբբա Ռուն էլ վազել է այնտեղ աղոթագիրքը կրռնատակին։ Ա՛յ թշվառական, դու ի՞նչ գործ ունիս այնտեղ, մի՞թե չտեսար, որ առաջարկած դեղն անօգուտ մնաց։ Խոսակցություն, վեճ, պերճախոսության մրցում։ Բայց գրություններն անփոփոխ են, գործողությունը դանդաղ։ Կան դրա-