Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հիշոցարանելու։ Մելիքը բացատրում է «նաչալնիկին» հիշոցի համը, և այս բացատրությունը բռնում է վեպի մեջ 12 երես (25-36), այսինքն՝ մի ամբողջ գլուխ, «Խոսակցության աղը» վերնագրով։

Սորան հետևում է մի ուրիշ ավելորդ և ավելի անկապ գլուխ։ Բանն այն է, որ Սամփսոնի հայր՝ «հարգելի և պատվելի մսագործ Գալ֊ափուն» և Սոնայի հայր՝ Բարսեղը ընդդեմ չեն իրանց որդոց ամուսնությանը և հայտնում են միմյանց իրանց համաձայնությունը։ Հեղինակն ևս ուզում է, որ նոքա միանան, որովհետև «Սոնան ոտը 16֊ի մեջ է դրել այս ձմեռ, յուր (Սամփսոնի) կողքը պետք է տաքացնի» (եր. 41)։ Բարսեղն ու Գալ֊ափուն վաղուց համոզված, որ կինը լավ բան է, տղամարդի հոգին է, նորա «կողքը տաքացնողն է», երկար փիլիսոփայություն են անում այս մասին։ Յոթ երես խոսակցություն էլ այս փիլիսոփայությանն է նվիրված (41-47)։

Այս վերջին երկու գլուխները միանգամայն ավելորդ են վեպի մեջ և հեղինակը կարող էր նորանց դեն ձգել առանց վեպին վնասելու և ընդհակառակը՝ բարձրացնելով նորա արժանիքը։

- Ը՜ս…ս…ս…

- Ը՜ ս…ս…ս…

Առաջին շշուկը լսվում է հնձանաբագի դրսից, երկրորդը արձագանք է տալիս ներսից (52֊րդ երես)։

Եվ ըս-ըս-ըս մոտենում են միմյանց Սամփսոնն ու Սոնան, փըս-փըս սկսում են խոսել սիրո մասին։ Խոսում են 12 երես (57-63)։ Մի օր դոցա «ըս-ըս»֊ի ժամանակ Սոնայի մայր Մարգարիտը գլխի է ընկնում, որ յուր աղջիկը չկա։ Սկսում է այգումը պտրել-չի գտնում, ուզում է բարձրաձայն կանչել-չի կանչում, որովհետև լսողը կասի՝ այդ ինչ «քրդի վրանի մոտից չհեռացող էգ շուն է» (տես երես 72)։ Բայց նա վրա է հասնում և «ըս…ս…ս» անողներին տեղն ու տեղը բռնում։ Սոնան անմիջապես հայտնում է մորը, որ վաղուց սիրում է Սամփսոնին։ Մարգարիտը համաձայնում է, և սորա հետևանքն է լինում Գալ֊ափուի և Բարսեղի վերոհիշյալ խոսակցությունը, այսինքն՝ մի տեսարան (Գլ․ Ե. և Զ․),որ ավելի առաջ նկարագրելու փոխարեն, հեղինակը նկարագրում է