Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/411

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ահա նրա ձիրքը թառամում է ճամփին բուած ծաղկի իր հայրենակիցների անտարբերության փոշուց։ Օհ, ողորմելի ազգ։ Երբ պիտի քո զավակները հասկանան, որ իրենց պատիվն ու արժանավորությունը Մոնտե֊Կաոլոյի կազինոյումը չէ, այլ հենց այդ խեղճ, ընկճված արհեստապետի անշուք արհեստանոցում, որ պետք է փայփայել նրան ինչպես մի ազգային ինքնասիրության խրախույս։

- Գնացեք հայրենիք, - ասում եմ ես երեկ անպաձման տաղանդավոր նկարչի, որի գործերը կարող էին պատիվ բերել ամենաշքեղ սալոններին։ Նա նայեց երեսիս և հարցրեց.

- Ինչո՞ւ։

- Թերևս այնտեղ կարողանաք ճանապարհ հարթել ձեզ համար։

- Բայց հարթել են, արդյո՞ք, ճանապարհ հայրենիքում գտնվողները։

Այդ հարցին ես կարողացա պատասխանել միայն դառը լռությամբ։ Ավաղ, իր հայրենիքում հայ արտիստը ավելի ապաբախտ է, քան այստեղ…


Մի սրամիտ կատակ


Լինում են կատակներ, որ որքան զվարճալի են, նույնքան դառն և խրատական։ Այն, ինչ որ պիտի պատմեմ, անեկդոտ չէ, այլ զուտ եղելություն։ Լսեցեք։

Խնդիրը վերաբերում է, այսպես կոչված, «Անկախ արտիստներ»-ի պատկերահանդեսին, որի մասին արդեն գրել եմ ձեզ։ Ինչպես ասել եմ, այս տարի այլանդակ և արտառոց գործերի թիվը համեմատաբար սակավ է, քան նախկին պատկերահանդեսներում։ Բայց կա մի բավական մեծ կտավ, որ այսօրվանից դառնում է պատմական շնորհիվ նրա հեղինակի սրամտության։ Նկարի խորագիրն է «Արեգակի մուտքը Ադրիական ծովի վրա»։ Այդ նկար չէ, այլ թանձր գույների մի չլսված ու չտեսնված խառնուրդ, մի այլանդակ խծբծանք։ Ո′չ ջուր, ոչ հորիզոն, ո՛չ հեռանկար, ո՛չ ներդաշնակություն երանգների, ոչինչ, ոչինչ կատարելապես։

Ինձ նման հասարակ մահկանացու այցելուներ անցնում