Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/413

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այլն:Մի քանի անգամ գործելուց հետո, վերջապես, նկարիչն ասաց` «պատրաստ է»:Նա նկարը վերցրեց, ուղարկեց պատկերահանդես, ուր և ընդունվեց այն և քաշ տրվեց մի լավ տեղ»։

Երբեք տգիտությունը այդպիսի սուր ապտակ չէր ստացել, երբեք նորության ստրուկ խեղկատակները այդպիսի ծաղրի և ամոթանքի չէին ենթարկված։ Եվ ահա այսօր նրանք թաքնվել են իրանց ողորմելի բներում և երես չունին ասպարեզ գալու և իրենց ճաշակի նրբությունը պաշտպանելու հասարակ մահկանացուների քրքիջի դեմ։ Քննադատությունը դարձել է ապուշների ձեռքում խաղալիք։ Մի օր, վերջապես, պետք է այդ ապուշներն ստանային իրենց արժանավոր վկայականը։ Եվ ստացան մի սրամիտ արտիստից։ Այդպիսի զվարճալի և, միևնույն ժամանակ, խրատական կատակ միայն Փարիզին է հատուկ։


Էդմոն Ռոստանը իր Chantekler-ի ⟨Հավախոս⟩ մեջ շատ սրամիտ ծաղրում է այն ժուռնալիստ-քննադատներին, որոնք ճգնում են մի արտիստի փառքը բարձրացնել, մյուսինը ստորացնել։ Այդ քննադատները դուրս են բերված գորտերի կերպարանքով։ Գորտերը պիեսի վերջին արարվածում փառաբանում են աքաղաղին, հռչակելով նրան երգիչների թագավոր սոխակի ջգրու։ Իսկ սոխակը երդում է՝ գորտերի կռկռոցը արհամ արհելով...

Գորտերի կռկռոց մեզանում ևս կա։ Ուստի ինձ թվում է, որ իմ նկարագրած կատակը, որ իրողություն է, չի կարող չլինել խրատական։

Անկախ արտիստների ցուցահանդեսը

«Ո'չ ժյուրի, ոչ պարգևատրություն», ահա անկախ կոչված նկարիչների և արձանագործների նշանաբանը:Ամբողջ քառորդ դար է նրանք արհամարհում են կամ, ճիշտն ասած, ձևանում են, թե արհամարհում են հասարակական կարծիքը, մամուլի քննադատությունը, ընտրյալների հավանությունը։ Նրանք բարբառում են:

«Արվեստն աղատ է, և իբրև այդպիսին՝ նրա համար