Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/414

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ամոթալի է ենթարկվել մարդկանց այս կամ այն խմբի դատավճոին։ Ժյուրին անբարոյականություն է։ «Մեծ Պալե»-ի արտիստները ստորացնում են արվեստները, իրանց գործերը հանձնելով մի խումր մարդկանց քննությանը, որ մեծ մասամբ հին դպրոցի և հնամաշ ձևի ստրուկներ են։ Պահպանողական ծերեր, որոնց համար ամեն մի նոր խոսք, ամեն մի թարմ դպրոց ատելի է։ Նրանց միտքն ու զգացումները քարացել են մի որոշ շրջանակի մեջ։ Նրանց երևակայությունը կաշկանդ-

ված է «պայմանականությամբ»։ Ակադեմիական աշխարհիկ ձևերը ժանգոտել են նրանց հոգին։ Հեռո՜ւ այդ պահպանողականներից։ Նրանք Ռոդենի Բալզակը արհամարհեցին, Մելիկի գործերը մերժեցին։ Հանճարեղ նկարիչը չքավորության մեջ մեռավ։ Նա վեց նկար տվեց իր զավակի համար մի զույգ կոշիկ գնելու։ Նա իր անզուգական Angelus-ը վաճառեց 500 ֆրանկով։ Նրա մահից հետո այդ 

նկարը գնեց «Լուվր» մագագինի սեփականատեր արխմիլիոներ Շոշառը... 800․000 ֆրանկով։ Տեսն ո՜ւմ եք ինչ ասել է ժյուրի, այսինքն ժամանակակիցների կարծիք և դատավճիռ։ Ոչ, արտիստը ամբոխի համար չէ, այլ ընտրյալների, նրա գործերը ներկային չեն պատկանում, այլ ապագային։ Մենք թույլ չենք տալ, որ մեզ դատի ենթարկեն կամ մրցման։ Մենք ստեղծագործում ենք հանուն ստեղծագործության։ Մենք արվեստը վաճառքի չենք հանում։Կեցցե' մտքի և զգացումների ազատությունը, կեցցե' երևակայության արհամարանքը դեպի կանոնավորը, պայմանականը։ Արվեստը կանոնադրություն չի ճանաչում։ Նա անզուսպ է, ինչպես հողմը դաշտում, ազատ ինչպես ամպերը երկնքում»


Ասել, թե այդ եղել է մի սոսկ պարծենկոտություն, անշնորհք աշակերտների անզոր ըմբոստություն' չի կարելի քսանհինգ տարվա ընթացքում «Անկախներ»-ի շարքերը տվել են մի քանի տասնյակ ճշմարիտ արվեստագետներ։ Բայց ահա ինչ հենց որ այդ տաղանդները ուշադրություն են գրավել և հավանության արժանացել, անմիջապես մոռացել են իրանց նշանաբանը և չվել «Մեծ Պալե»-ի սալոնները, թողնելով իրանց ետևում տկարներին, որ ատամները կրճտեն և բռունցքներն անզոր սեղմեն։ 414