Այս էջը սրբագրված է
շրջան էին Ֆրանսիայում ռուս գրականության համար Մի քանի ֆրանսիացի երիտասարդ հեղինակներ մինչև անգամ ազդվել են այդ գրականությունից, որոնց թվում Պոլ Բուրման, որ Դոստոևսկու աշակերտն է։ Միայն աշակերտը և ոչ հավսարը, որովհետև Բուրժեի գործերի հոգեբանությունը մակերևութային է, արվեստական կամ, ինչպես նորերս Արշակ Չոպանյանը շատ ճիշտ նկատել էէր «Բյուղանդիոնում» տեխնիկական:
Ավաղ, անցավ այդ ոսկե շրջանը։ Այնուհետև ֆրանսիացիք մի փոքր հետաքրքրվեցին ռուս գրականությամբ իննսունական թվականների վերջերին և մեր դարի առաջին երկու երեք տարիները։ Անցան սրընթաց ասուպների պես Գորկի,Անղրեև, Կուպրին և այլն, և այժմ այստեղ տիրում է կատարյալ անտարբերություն ոչ միայն դեպի ռուս արդի գրականությունը, այլև ամբողջ մտավոր կյանքը։ Եվ այդ ունի իր խորը պատճառները։ Ինչպես վերջին տարիների շարժումների անաջողությունը հիասթափ արին ֆրանսիացուն Ռուսաստանի վերաբերմամբ, նույնպես և նորագույն հեղինակների խակ գործերը։ Գալով ռուս սիմվոլիստներին, չպիտի թաքցնել, որ նրանք Մալարմեի և Մետեռլինկի կույր հետևողներն են ոչ այնքան հետաքրքրական, որքան տաղտկալի։Եվ դարձյալ գրականության ոսկե դարի անուններն են, որ արտասանվում են այստեղ խորին հարգանքով' Դոստոևսկի, Տոլստոյ,Գոդոլ, Տուրգեն և մերթ ընդ մերթ' Պուշկին։ Ուրիշ ոչ ոք։ Պետք է սպասել, ուրեմն մի նոր Մելիխոր դը Վոգյուեի երևան գալուն։ Բայց մի այդպիսի խոշոր թարգման և պաշտպան ռուս գրականության ասպարեզ կգա միայն այն ժամանակ, երբ այդ գրականությունը կունենա մի նոր դարագլուխ։ Սպասենք առայժմ․․․ Ժան Մորևաս։ Անկասկած իմ ընթերցողների ահագին մեծամասնությանը այս անունը անծանոթ է։ Խոստովանում եմ,ես ինքս այն Փարիզ գալուց հետո եմ ճանաչել, այն էլ շատ հեռվից, շատ քիչ։ Այնինչ Ժան Մորեասը ֆրանսիական ժամանակակից բանաստեղծության առաջին վարպետներից մեկն է համարվում։ Մամուլի մի որոշ մասը պնդում է, թե իբրև այդ բանաս•
419