Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/420

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զեղծությունը Պոլ Վեռլենից հետո դրանից ավելի խոշոր կորուստ չի ունեցել։ Ասել է ոչ Սյուլլի Պրիյուդոմ, ոչ Ֆրանսուա Կոլպպե և ոչ ուրիշ մի քանիսը, Որ Վեռլենից հետո են մեռել, շարժեն Մորեասին, թող այդպես լինի։

Միջահասակ, ամրակազմ, սև թանձր բեղերով, մաքուր սափրած այտերով, գանգուր ալեխառն մազերով մի մարդ էր նա, հիսունչորս տարեկան։ Նա քայլում էր ծանր, հանդարտ, գլուխը միշտ բարձր պահած։ Նա նայում էր սուր և գոռոզ հայացքով։ Մի աչքը կիսով չափ բաց. մյուս աչքը մոնոկլի տակ չայն բացված։ Ստեպ-ստեպ նյարդային թափով ձեռը բարձրացնում էր և մատներով որսում իր շապկի թևը, որ շարունակ ձգում էր դեպի արմունկը։ Հետո սկսում էր ոլորել իր բեղերի ծայրերը, հպարտ նայելով իր կրծքին, ինչպես պրուսական մի ինքնագոհ սպա։ Ռուս բանաստեղծների գզգզված միրուքին, երկայն մազերին, խորախորհուրդ մաղձոտ դեմքին սովոր աչքը Մորեասին կարող էր ընդունել մի գոռող կալվածատիրոջ կամ վաճառականի տեղ։ Այսպես են ֆրանսիական բանաստեղծները, արտիստները, գիտնականները։ Նրանք երբեք չեն աշխատում արտաքինով տարբերվել հասարակ մահկանացուներից։

Հինգ տարվա ընթացքում ես Մորեասին հանդիպում էի գրեթե ամեն օր։ Մենք անծանոթ էինք, ապրում էինք միևնույն արվարձանում, հաճախում էինք միևնույն սրճարաններ։ Երկու ամիս սրանից առաջ պատմական Cafe deS LilaS֊«*-ում մեզ ներկայացրեց միմյանց մի ֆրանսիացի բժիշկ։ Մորեասը ազգով հույն էր, բնականաբար հետաքրքվում էր Տաճկաստանի քրիստոնյաների վիճակով։ Եվ մեր խոսակցությունը, որ տևեց ընդամենը կես ժամ, այդ մասին էր։

- Մարտիրոսների ազգ, - այսպես անվանեց նա մռայլ ձայնով հայ ազգը։ Նա միշտ շրջապատված էր երիտասարդ բանաստեղծներով, նրանց սիրուհիներով, որոնք պատկառանքով և հիացմամբ կլանում էին նրա յուրաքանչյուր խոսքը։

Նա խոսում էր միշտ բարձրձայնով, ինքնավստահ եղանակով։ Եարծես, պատգամներ էր բերում օլիմպիական բարձունքից։ Ինչպես մի մարդ, վստահ, որ անվիճելի է իր ամեն մի խոսքը, երբեք չէր նայո,մ իր խոսակցի երեսին։ Երբեք չէր