Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/425

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցություններ են որոնում։ Կնոջ մերկությունը նրանը համար դարձել է ալֆա և օմեգա և ամեն մի պատրվակով ու առանը նույնիսկ պատրվակի հափշտակվում են տկլոր մարմիններով, տալով նրանը կասկածելի գեղեցիկից սկսած մինչև ամենաայլանդակ դիրքեր։

Կնոջ մերկություն։ Գեղեվիկ է այն տեսնել հզոր վարպետների վրձիններից արտադրված, վասնզի այդ արտադրություններր երկարամյա ուսումնասիրության և բարձրագույն ստեղծագործության արդյունքներ են։ Այստեղ նրանք գեղեկության և ճշմարտության սիմվոլներ են։ Բայց երբ սարյակներն սկսում են սոխակի դայլայլիկներ գեղգեղել, տեսարանն ընդունում է ծաղրելի կերպարանք։ Ժամանակակից սիմվոլիստների համար կանացի մերկությունը միջոը չէ ճշմարտությունը գտնելու, այլ նպատակ։ Եվ այդ նպատակի տակ թաքնրված է ամենատգեղ ձգտում՝ գրավել գնողների ուշադրությունը, այլ խոսքով՝ վաճառել շուկա դուրս բերված ապրանքը սադիզմին

Շուկա, վաճառք, ահա գեղարվեստների այժմյան անկման գլխավոր պատճառը։ Եվ դուք, պտտելով այդ հսկայական ցուցահանդեսները, դյուրությամբ կհաստատեք, որ ի լույը գրված գործերի ահագին մեծամասնությունը, - եթե ոչ ամբողջությունը, - ծախելու համար է արտադրված։ Ինչո՞ւ։ Որովհետև այժմ գեղարվեստը գեղագետների համար չէ, այլ արդյունաբերության համար։ Որովհետև այժմյան արտիստին հարկավոր են շքեղ ապարանք, օթոմոբիլ, վիլլաներ, պճնազարդ սիրուհիներ։ Եվ հանուն այդ շռայլության է, որ նա աղավաղում է իր աստվածային տուրքը և ոտնատակ անում իր բարձրագույն կոչումը։

Եվ ցավալին այն է, որ միայն այս կամ այն դպրոցի հետևողները չեն այդ ախտին ենթարկված, այլ բոլոր դպրոըները գրեթե անխտիր։

Ահա, օրինակ, պատմական սյուժեն։ Կարելի էր կարծել, որ պատմությունը և պատմական փաստերը վաճառքի հանել չի կարելի։ Բայը, ավա՜ղ, այժմյան արտիստն այդ էլ է շահագործում։ Նա պատմությունը լուրջ չի ուսումնասիրում, նա չի ոգևորվում նրա այս կամ այն հերոսական եղելությունով։