Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/424

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երկու սալոնների հսկայական դահլիճները, դիտելով այդ տասը-տասնհինգ հազար արտադրությունները, սկսած թզուկներից մինչև վիթխարիները, մարդ նկատում է գեղարվեստի այդ երկու ճյուղերի մեջ մի տեսակ հոգնածություն։Նախ և առաջ անհնար է որոշել ո՞ր ուղղությունն է այժմ տիրապետում ֆրանսիական նկարչության և արձանագործության մեջ։Մեզանում սովորաբար ընդունված է կարծել, որ երբ Եվրոպայում երևան է գալիս մի նոր գեղարվեստական դպրոց, հներր անմիջապես անհետանում են ասպարեզից կամ դադարում են հետաքրքրություուն շարժել։


Ներկա գեղարվեստական սալոնները, ինչպես և վերջին հինգ տարիների բոլոր ցուցահանդեսները, որ ես տեսնում եմ, ապացույց են, թե որքան սխալ է այդ կարծիքը եվրոպական ստեղծագործության մասին։

Նկարչության վերաբերմամբ կարելի է դրականապես ասել, որ այժմ ներկայանում է այդ դպրոցների մի այնպիսի խառնուրդ, ուր ամենահմուտ գեղարվեստագետն անգամ կարող է շփոթվել։Պատմականը, պատերազմականը, իրապաշտականը, առասպելականը, այլաբանությունը, դյուցազներգությունը,պուանցիլիզմը,մոդեռնիզմը, ամենքը տեղ ունեն ներկա սալոններում։

Մի հանգամանք միայն պարզ է, այն, որ այժմ ամենքն աշխատում են մերձենալ կյանքին և բնությանը, գեղեցկության այդ հավիտենական անսպառ աղբյուրներին։Զգացվում է, որ «որոնումների» գերի արտիստները, վերջապես, սթափվել են իրենց սնոտի երագներից և հասկացել, որ չկա ստեղծագործություն կյանքից և բնությունից դուրս։

Վաղուց էր հարկավոր։Սակայն այդ անջնջելի ճշմարտությունը շատերի կողմից հասկացվում է տարօրինակ կերպով։ Եվ այդ շատերի մեջ առաջին տեղն են բռնում, այսպես կոչված, սիմվոլիստները։Այդ մարդիկ, բացի մի երկուսից, կյանքին՝ այսինքն՝ ճշմարտությանը, ուրեմն և գեղեցկությանը, այժմ նայում են ցինիկական հայացքով։ Եթե առաջ նրանց տեսողությունը պատած էր մշուշով, այժմ արդեն չափից դուրս են բացվել նրանց աչքերը, նրանք шրшգ երազում էին արբշիռի խառնաշփոթ տեսիլներ, այժմ սթափվելով, ընկել են գետին և երկրի ազդե