գեղարվեստական ճեմարանի և ապա Փարիզում հայտնի նկարիչ Ժան-Պոլ Լոռանսի։Պ.Թերլեմեզյանը միաժամանակ և պեյզաժիստ է, և պորտրետիստ, երկու ճյուղերում ևս համահավասար զորեղ։ Դժբախտաբար, նյութական հանգամանքների պատճառով, հայ արտիստը չի կարողացել սալոն ուղարկել իր լավագույն գործերը, որոնցով լի է նրա համեստ արհեստանոցը, այլ ստիպված է եղել բավականանալ մի փոքրիկ կտավով, որ վերարտադրություն է ինչ-որ հին հայկական նկարի ձեռագրից։
Արձանագործությանը ևս ունի հայ ներկայացուցիչներ՝ պ. պ. Հակոբ Գյուրջյան և Տեր֊Մարուքյան։ Վերջինի ամբողջ ստեղծագործությունը մի փոքրիկ կիսարձան է, մի շատ համեստ գործ... Պ. Գյուրջյանն ունի չորս գործ։ Նա ընդունված է միաժամանակ երկու սալոններում ևս։ Այդ երիտասարդ արձանագործը, որի մասին ես արդեն խոսել եմ ձեզ, շուշեցի է, նախկին ուսանող Մոսկվայի տեխնիկական դպրոցի։Այս տարի նա առաջին անգամն է ասպարեզ հանում իր գործերը, և կարելի է ասել աջողությունը կատարյալ է, գոնե ոչ մի հայ արձանագործ օտարների ուշադրությունը այնքան չի գրավել, որքան նա։Նավական է ասել, որ նրա ի ցույց դրած գործերից երկուսն արդեն վաճառվել են, գնողները ամերիկացիներ են՝ մի բախտավորություն, որին ոչ մի հայ արձանագործ մինչև այսօր դեռ չի արժանացել։
Մնում է ցանկանալ, որ երիտասարդ արտիստը չարբենա այդ առաջին աջողությամբ և չշլանա ընդհանուր շռայլ գովասանքներից, այլ աշխատի անդադար զարգացնել իր աստվածայխն տուրքը, որ անհերքելի է։Այն ժամանակ ռուսահայերն էլ կարող են ասել, որ ունի գեթ մի հատիկ իսկական տաղանդ արձան՛ագործության մեջ, ինչպես տաճկահայերն ունին Բադիկյանին։Անհետաքրքրական չեմ համարում ավելացնել, որ հայտնի վրացի արձանագործ Նիկոլաձևի գործերն այս տարի արժանացան բազմաթիվ ֆրանսիական Լրագրերի և հանդեսների գովասանքին։ Այգ գործերից մեկն է հանգուցյալ բանաստեղծ Իլյա ճ. Ճավճավաձեի մահարձանը, մյուսը՝ տողերիս հեղինակի կիսարձանը։