Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/429

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

XII Լրագրական քննադատությունը

Նորերս այստեղ բորբոքվեց և երկար ժամանակ տևեց մի հետաքրքրական բանակռիվ՝ մի կողմից մի քանի թատերագրերի, մյուս կողմից լրագրական քննադատների միջև։


Թե լրագրական քննադատությունը չի կարող պարծենալ իր բարձր առաքինություններով՝ այս ամենուրեք փաստ է։ Ո՛չ նոր և ոչ զարմանալի, ֆրանսիական լրագրական քննադատների շարքում հազիվ կարելի է ցույց տալ մի քանի հոգի, որ բավականաչափ անաչառ լինեին։


Խոսքս թատերական քննադատների մասին է։ Մեծամասնությունը բեմական երկերը գնահատելիս ղեկավարվում է եթե ոչ նյութական, գեթ անձնական հաշիվներով։ Այսպես են նամանավանդ ամենատարածված լրագրերի ռեցենզենտները։ Եվ այս է պատճառը, որ հաճախ գովասանքի և հիացման են արժանանում այնպիսի երկեր, որոնց գեղարվեստական արժեքն է մի պտղունց քթախոտ։


Ահա ձեզ, օրինակ, մի սովորություն, որ կարող է ճիշտ գաղափար տալ, թե ինչ տարրեր են դեր խաղում շատ անգամ պիեսների աջողության կամ անկման վերաբերմամբ։Ինչպես ամենուրեք, հարկավ, այստեղ ևս թատերական ամեն մի քնւնադատ խորապես վարակված է պիեսներ թխելու ախտով։Յուրաքանչյուրն այսպես թե այնպես հեղինակ է մի բեմական երկի։ Համենայն դեպս, ամեն մեկը ունի արարվածովմի կամ երկու, ներեցեք ասել, «պիես»։


Թատրոնների կառավարիչներն այդ մի արարվածով «պիեսներր», հարկադրված, վերցնում են իրենց հովանավուրության տակ և դեպքը պատահելիս բեմ բերում։ Իսկ դևպքը հետևյալն է. կառավարիչը պետք է ներկայացնի դիցուք մի լուրջ պիես, նախ և առաջ ստիպված է գրավել ռեցենզենտների բարեհաճ պաշտպանությունը։ Ամենաառաջին միջոցն է այս կամ այն ազդեցիկ լրագրի թխած վոդևիլը կամ «պիեսը» բեմ դուրս բերել հիշյալ պիեսի հետ։ Ներկայացվում են այդ «պիեսները» երեկույթի սկզբում։ Հասարակությունը շատ լավ