Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/431

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Էլ նրան հասույթ չտա, մարդը ինքնասպանություն պիտի գործել Խնայեցեք։


Չորրորդն իր երկնային սերն է նկարագրում ողբերգական ձայնով և օգնություն աղերսում իր սիրեցյալի «ստեղծագործության» համար։ Մի ուրիշը կյանքի թանկությունն է զենքգործածում։ Ախ, եթե այդ անիծյալ օթոմոբիլը չլիներ այնքան անհրաժեշտ այժմյան «վայելուչ» մարդու համար, մի թե հեղինակը կհամարձակվեր պիես գրել։


Եվ այսպես, խեղճ քննադատը, ամեն կողմից ռմբակոծվելով, թուլանում է և զիջում։


Սակայն Նոգիերն իրականության միայն մի կողմն է ոսավորում։ Կան ուրիշ ավելի խավար կողմեր։ Օրինակ, չէ՝ որ պատահում է, և ոչ քիչ անդամ, որ մեծապատիվ քննադատն ինքն է կամավոր առաջարկում իր «ծառայությունը»։ Այսպիսի դեպքերում նա երբեմն գոհ է լինում, երբ կարող է իսկույն ևեթ մի փոքրիկ «ձեռապարտք» ստանալու․․․


Ավելի ողբալի է դերասանների և երգիչների դրությունն այս դեպքում։ Նրանք ևս պիտի կաշառեն քննադատներին։ Իսկ դերասանուհիների և երգչուհիների վիճակն ուղղակի ողբերգական է։

Ո՞ւր է Բոկաչյոն, որ մի նոր «Դեկամերոն» գրեր այս անգամ ոչ կրոնի պաշտոնյաների, այլ «գեղարվեստի երկրպագուների» կյանքից։


«Անցեք, ասում է մի անկեղծ գրիչ, կուլիսների ետև և տեսեք ինչեր են կատարվում Մելպոմենի տաճարում»։ Ահա դեռ չծաղկած թառամած երիտասարդներ, որոնք չեն ապրում իրանց կյանքը, այլ այրում են զեխության մեջ: Ոտքից մինչև գլուխ քայքայված մարմիններ։ Ահա խմբադիրները, աշխատակիցները, սոսկ թատերամոլները ֆրանկներով, ձյունի պես փայլուն շապիկներով և ձեռնոցներով։ Նրանք ամեն հասակի են՝ սկսած քսան տարեկանից մինչև ութսուն տարեկան։ Ծերունիներ կան, որոնց եթե օդի մեջ թափ տաք մի ձեռքով, փոշի կդարձնեք, այնքան արվեստական բաներ կան նրանց նեխված մարմինների վրա։ Նրանք շարունակ պտտում են երիտասարդ կիսամերկ մարմինների մեջ, հոտոտում որսկան շների պես։ Սադիզմը վաղուց է դրոշմել նրանց