Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/430

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ռիտե նրանց արժեքը, ուստի մեծ մասամբ թատրոնները դատարկ են լինում երեկույթի սկզբին։ Հասարակությունը ուշա¬ նում է դիտմամբ, որ ռեցենզենտի անշնորհք երկը վերջանա և հետո թատրոն մտնե։ Այս պարզ արհամարհանքը դեպի ռեցենզենտի ստեղծա¬ գործության արդյունքը բնավ չի շփոթեցնում նրան։ Ինչ փույթ, վաղը նա կստանա իր մասը հոնորարի և իր երախտագիտու¬ թյունը թատրոնի կառավա րչին կարտահայտի մի փառաբա¬ նական հոդվածով, ուր խունկ կծխվիր ոչ միայն պիեսի հեղի¬ նակին, թատրոնի կառավարշին, ռեժիս յորին, դերասաններին, այլև մեքենապետին, դեկորատորներին և այլն։ Բայց ռեցենզենտ «դրամատուրգների» թիվը մեկ չէ, եր¬ կու չէ. ի՞նչպես շահել ամենքի սիրտը, կհարցնեք դուք։ Այո, բայց ներկայացումների թիվն էլ մեկը չէ։ Այսօր հերթը մի ռեցենզենտ ի «պիեսինն» է, վազը մյուսի և այլն։ Ամենքը կստանան իրենց բաժինը։ Նոզիերը, որ գոնե պ. Ադոլֆ Բրիոսոնի չափ լուրջ քննա¬ դատ է և սիրահար հյուսիսային դրականության, ուրիշ կերպ է բացատրում իր արհեստակիցների կողմնապահությունը հեղի¬ նակների և թատրոնատերերի վերաբերմամբ։ Նա ասում է, թե ֆրանսիական քննադատն ագատ չէ իր կարծիքն ունենալու։ Գեներալ փորձերը, երբ որոշվում է պիե* սի ճակատագիրը, փորձանք են և նրա համար։ Նրան պաշա¬ րում են մի կողմից թատրոնատիրոջ, մյուս կողմից հեղինակի մերձավոլւներրճ կինը, մայրը, հարսնացուն, սիրուհին, քույրե¬ րը, եղբայրները, բարեկամները և այլն։ Մ ե,կն ասում է* — Գիտեք, պարոն, մայրս ծանր հիվանդ է, եթե եղբորս պիեսը չդափվի, խեղճ պառավը կմեռնի։ Նա անչափ սիրում է իր որդուն։ Մ յուսը« — Ահ, պարոն, որդիս սիրահարված է մի հարուստ աղ- ջրկա վրա, որի օժիտը մեր փրկության միակ հույսն է։ Նա օրիորդին գրավելու համար է գրել այդ պիեսը։ Երրորդը. — Թատրոնի տերը սնանկանալու վրա է։ Եթե այդ պիեսն 430