Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/438

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գործել այդ իրավազանցությունը։ Սակայն նա այդ դեպքում վարվել է այնպես, ինչպես մի ծնող, որ իր զավակի կյանքը փրկելու համար ծախսում է մի նվիրական ժառանգություն։ Կյանքի պահանջները ավելի բռնակալ են և ավելի զորեղ, քան նույնիսկ հիմնական օրենքները, ուր մնաց մի կանոնադրումթյուն, որի կազմողները մարգարեներ չէին, որ ամեն բան նախատեսեին հայ թատրոնի նման մի խախուտ գործի վերաբերմամբ։


Միայն ցանկալի է, որ այսուհետև չկրկնվի մի անգամ ստիպմամբ կատարված սխալը։ Ընկերության անձեռնմխելի գումարները, որքան հիշում եմ, մեծ բան չէին։ Բայց կա մեկրը որին պետք է այսուհետև ավելի զգուշությամբ վերաբերվել խոշոր թյուրիմացությունների տեղիք չտալու համար։Այդ հանգուցյալ տիկին Մակարյանի 3․000 ռ.է, որ կտակված է ինքնուրույն պիեսներին մրցանակ տալու համար։ Այդ գումարն իսկապես թատրոնին չի պատկանում, այլ գրականությանը, ուստի ամեն մի գրականական աշխատավոր իրավունք ունի նրա պաշտպանության համար ձայն բարձրացնել։


Ես մի քանի անգամ գրել եմ և դարձյալ կրկնում եմ, որ ոչ մի թատրոն չի կարող գոյություն ունենալ առանց ինքնուրույն ռեպերտուարի։ Թարգմանական պիեսները թատրոնի գոյության համար օժանդակիչ ուժեր են, ուրիշ ոչինչ։ Ունիք ինքնուրույն ռեպերտուար, կունենաք և թատրոն. չունի՞ք, մի երևակայեք, թե ձեր պահածը գեղարվեստի տաճար է։ Թանի որ այս պարզ և հասկանալի միտքը բռնակալորեն չի տիրել մեր դերասանական խմբերին և թատրոնական վարչությանը,մեր թատրոնական գործը կմնա ծաղր գեղարվեստին։


Արդ, պետք է հարդել և պատկառանքով վերաբերվել դեպի այն բոլոր փորձերը, որ ուղղված են ինքնուրույն ռեպերտուար ունենալու նպատակին։ Մակարյան մրցանակը այդ փորձերից մեկն է։ Դերասանն այստեղ գործ չունի, դերը պատկանում է հեղինակներին։ Գումարը պետք է մնա անձեռընմխելի, և նրա տոկոսը պիտի տրվի իբրև մրցանակ ինքնուրույն պիեսների համար։ Պետք է տրվի որքան ևս չնչին է այն։Բայց ոչ այն վիրավորական և ծաղրի ձևով, ինչպես տրվել է մինչև այժմ։ Մակարյան ժյուրիները, թող ներվի ինձ ասել,