Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/439

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մինչև այժմ բավականաչափ ձեռնհասություն չեն ցույց տվել իրանց ստանձնած գործում։ Բավական է ասել, որ նրանցից մեկը մերժել է մրցանակը տալ պ. Փափազյանի ժայռը դրամային, որ ըստ իս, մեր ինքնուրույն հաջող պիեսներից մեկն է, և նույն ժյուրին կամ մի ուրիշը մրցանակ է տվել ոմն պ. Եժյանի մի ինչ֊որ պիեսի, մի այնպիսի տկար գործի, որ ինքը՝ Ժյուրին ամաչել է րեմ դուրս բերել։

Գալով տողերիս հեղինակին, նա այնքան հարգված է համարում իրեն Մակարյան ժյուրիների կողմից, որ հազիվ թե երբևիցե թույլ տա իրան որևէ պիես մրցանակի ներկայացնելու...

Աստված փրկի և աղատի ինձ այդ ժյուրիների կեր.շարանքից։ Ես պետք է աշխատեմ կարելվույն չափ ինձ էԼ..ու պահել նրանից։ Հետևաբար, դուք տեսնում եք, որ խնձորը անձնական չէ, այլ գաղափարական։ Ուստի փափաղելի է ոչ միայն Մակարյան գումարը ամենայն ճշտությամբ գործադրել իր նպատակի համար, այլ այսուհետև ընտրել ավելի ձեռնհաս ժյուրիներ։ Մեծ բան չէ ամեն ինչ քննել, քննադատել, պարսավել։ Կարելի է ջարդուփշուր անել նույնիսկ Շեքսպիրին։ Խնդիրն այն է, որ պետք է ունենալ գրականական և թատրոնական ճաշակճ լավը տեսնելու, զգաւու և հասկանալու։

Փնտրեցեք և, եթե կարող եք, գտեք այդպիսի մարդիկ առաջիկա ժյուրիի համար, եթե չեք ուզում, որ ձեր գնահատությունը լինի ամեն կողմից ծաղրելի։

ԱՆՊԱՏՃԱՌ ՄՐՑՈԻ

Արձանագործ Հակոբ Գյուրջյանը Փարիզում ավարտել է Խաչատուր Աբովյանի մահարձանի պրոյեկտները և այս օրերս նրանց լուսանկարներն ուղարկել է Բաքվի Հայոց Կուլտուրական Միության սեկցիոնին։

Այդ լուսանկարներից քանքարավոր արվեստագետը պատիվ է արել ինձ ևս մի-մի օրինակ ուղարկելու։

Լիակատար գաղափար կազմել գեղարվեստական մի ատեղծագործության մասին նրա լուսանկարով, հարկավ,