մեծությամբ կլինի մահարձանը' չդիտեմ։ Բոլորը կախված է միջոցներից։ Հայտնի չէ նաև մարմաբիոնից պիտի լինի մահարձանը, թե" պղնձից։
Իմ կարծիքով գերադասելի է պղինձը։ Մարմարիոնը միմիայն քաղաքակիրթ երկրներումն է զերծ վտանգներից և անցորդների վանդալականությունից։ Իսկ մենք և մեր երկիրը դեռ հեռո՜ւ, շատ հեռու ենք այդ երանելի վիճակից։ Մենք պղնձից պիտի շինենք մեր մահարձանները, որպեսզի նրանք կարողանան համեմատաբար ավելի ապահով լինել վայրենի փորձանքներից։
Իմ ունեցած տեղեկություններից երևում է, որ Բաքվի Հայոց Կուլտուրական Միությունը, թացի պ. Գյուրջյանից, դիմած է նաև ուրիշ հայ արձանագործների։ Հարկավ, շատ լավ է արել։ Եթե ամենքն արդեն կատարել են Միության պատվերը, հապա ժամանակ է մրցում նշանակել։ Անկասկած Միությունը կհրավիրե մի ժյուրի արտիստներից և գեղարվեստսգետներից բաղկացած, և նրա դատաստանին կենթարկի պատբաստի պրոյեկտները։
Որքան ես ճանաչում եմ Բաքուն, այդ տեսակ մի ժյուրի հազիվ թե կարելի լինի այնտեղ կազմել։ Այնտեղ չկաս արտիստներ, իսկ արտիստի գործի դատավորը միայն արտիստը կարող է լինել։
Պետք է ուրեմն դիմել Թիֆլիզի օգնությանը։
Ես կանվանեմ մի շարք արտիստներ, որոնք կարող են ժյուրի կազմել, և հուսով եմ, որ շեն մերժի։
Ահա այդ անունները. արձանագործներ, պ. պ. Նիկոյաձե, Խադարովիչ, Անդրիոլետտի, Միքայելյան։ Նկարիչներ պ. պ․ Գևորգ Ռաշինջաղյան, Եղիշե Թադևոսյան (որ միևնույն ժամանակ արձանագործ է), Ֆոգել, մեռլինդ, Գրինևսկի և Գրիգոր Շարբաբչյան։
Կուլտուրական Միությունը այս ցանկին կարող է ավելացնել և իր ճանաչած արտիստներին, ինչպես նաև իր գեղարվեստական սեկցիոնի ձևռնհաս անդամներին։
Մրցում, անպատճառ մրցում։ Անշուշտ Կուլտուրական Միությունը, գիտե, որ ոչ մի երկրում այդպիսի խոշոր հասարակական մոնումենտներ առանց կոնկուրսի չեն կառուցվում։