Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/441

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քի վրա կանգնած է մի մանկահասակ աղջիկ և ինչ֊որ գրում է արձանի պատվանդանի վրա։ Նրա քով նստած է մի մանուկ, դիրքը ծնկների վրա։ Ընթերցանությունն ընդհատած նա նայում է վեր։

Արձանի պատվանդանը երկու պրոյեկտներով ևս պիտի չինի հայկական ոճով։

Երկուսն էլ գեղարվեստ՛ական անվիճելի ստեղծադործություններ են, անկեղծ ներշնչման և ոգևորության արդյունքներ։

Բայց ինձ վրա առանձնապես ազդում է երկրորդը։ Այստեղ Աբովյանի դիրքն ավելի խորհրդավոր է, ավելի բանաստեղծական և միանգամայն օրիգինալ։

Շաբլոնային գործերի ընտելացած աչքը հազիվ թե միանգամից կարողանա ըմբռնել պ. Գյուրջյանի այս տեղծագործության ամբողջ գեղեցկությունը։ Արձանագործը կարողացել է տալ Աբովյանի հոգու արտահայտությունը, նրա ներքին աշխարհը, ընդհանուր բնույթը։ Ուստի գործը ինքը կենդանի Աբովյանն է և ոչ նրա մեռյալ լուսանկարը։

Պ. Գյուրջյանի դպրոցը նեո֊կլասիկ է, ընդհանուր առմամբ նրա վրա երևում է Ռոդենի ազդեցությունը։ Մի հանգամանք, որ, անկասկած, պատիվ է բերում հայ քանք՛արի ճաշակին։

Երկու պրոյեկտներում ևս արձանագործը կարողացել է խույս տալ սուր անկյուններից, որոնք այնքան խանգարում ենշ արվեստի տպավորության ամբողջությանը։ Նա արհամարհել է նաև ավելորդ աքսեսուարը, Որ միմիայն թույլ տաղանդների փրկության վահանն է։ Նրա գործը բարձրանում է մինչև կլասիկական պարզության, որ հազվագյուտ ստեղծագործողներին է մատչելի։

Եվ որքա՞ն փափկություն, որքա՞ն հյութ, որքա՞ն խորություն, որքա ն գեղեցկություն կա այդ սքանչելի պարզության մեջ։

Ինչպես մի ընտիր գեղեցկուհի' պ. Գյուրջյանի գործը արհամարհում է շպարը և արվեստական ագամանգը, վասնզի ինքն իսկական ադամանդ է։

Էսքիզների բարձրությունը բնականի մեջ մի մետր է։ Ի՞նչ