Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/445

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մենք ինքներս ուզում ենք վալելել մեր հարևանների մտքի և զգացումների արտադրությունները։

ԳՆԱՑԵՔ ԹԱՏՐՈՆ

Թատրոնը գեղարվեստ է․ իսկ գեղարվեստը մարդկային հոգու անհրաժեշտ սնունդն է։

Կենդանին ուտում է, խմում, քնում և սրանով արդեն բոլորված է նրա գոյությունը։

Մարդը բարձր է կենդանուց հենց նրանով, որ ունե կրկնակի գոյություն—մարմնավոր և հոգեկան։

Երբ հին Հռովմի ժողովուրդը իր կայսրից պահանջում էր տալ իրան երկու բան — հաց և զվարճություն—շատ լավ գիտեր, թե ինչ է պահանջում։

Հացը հարկավոր է մարմին» մարդուն, զվարճությունը— հոգի-մարդուն։

Վայրենիներն անդամ ունեն գեղարվեստի պահանջ։ Նրանք ևս ունեն իրանց երաժշտությունը, իրանց երգը, իրանց թատրոնը, իրանց արդուզարդը։ Փույթ չէ, որ այս բոլորն այնտեղ իր մանկական վիճակի մեջ է. էականը պահանջի որակությունը չէ, այլ ինքը պահանջը։

Կան ժամանակներ, երբ մարդիկ մոռանում են նույնիսկ տարրականը և հարկավոր է լինում այբուբենը հիշեցնել նըրանց։

Այդպիսի ժամանակն էր ռուսահայ հասարակության համար վերջին փոթորկալի տարիները։ Սխալ ըմբռնված քաղաքատնտեսության տնածին պաշտպանները հասան մեզանում այն ծայրահեղության, որ սկսեցին մարդու մեջ տեսնել միայն և միմիայն մարմնավորը։ Հոդին տրվեց մոռացության, հարկավ է նրա պահանջները։ Տպվում էին գրքույկներ և հոդվածներ, արտասանվում էին դասախոսություններ և ճառեր, որոնց մեջ կարմիր թելով անցնում էր արհամարհանքը դեպի գեղեցիկ արվեստները և գեղեցիկ գրականությունը։