Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/447

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գնացեք Թատրոն, այնտեղ է ձեր հոգու փրկությունը, սիրեցեք գեղեցիկը և պաշտպանեցեք այն. այղպիսով և միմիայն այդպիսով դուք կարող եք քաղաքակիրթ ազգերի շարքն անցնել։

Ողրը

Մենք բոլորս հայեր էինք։

Մի սենյակում ժողովված էինք մոտ քսան հոգի։ Մեր մեջ կային հեղինակներ, դերասաններ, մասնագետներ։

Ներս մտավ հանկարծ մի դերասան և գուժեց հետևյալ լուրը.

— Տիկիններ և պարոններ, Տոլստոյը մեռավ։

Մենք ամենքս, առանց մի խոսք արտասանելու, ոտքի կանքնեցինք և գլուխներս խոնարհեցինք։ Տիրեց խորին և խորհրդավոր լռություն։

Մի անկյունից լսվեց հեկեկանքի ձայն։

Դրա մեշ է մեծ մարդու մեծությունը։

ՊԵՏՔ է ԹԱՐԳԵԼ

Չափազանց զարմացրեց ինձ Հրատարակչական Ընկերության խմբագրական մասնաժողովի որոշումը Հայ ուղղագրության մասին։

Ես նույն կարծիքի եմ, ինչպես Հսվհաննես Թումանյանը, որ Հրատարակչական Ընկերությունը չպիտի որևէ փոփոխության ենթարկե իրեն ներկայացված գրականական երկերը, թեկուզ ուղղագրության տեսակետից։ Խոսքս, հարկավ, անգրագետ գրվածների մասին չէ։

Ամեն հեղինակ ունե իր ոճն ու ճաշակը, իսկ մեզնում դրան ավելանում է նաև ւ֊ի և ու-ի չարաբաստիկ խնդիրը։

Իմ կարծիքով, այդ խնդիրը դրականական նշանակություն չունե։ Այդ խնդիրը ակադեմիական է կամ, ավեչի ճիշտն ասած, մանկավարժական, Գրենք ինչով կամենանանք,՝ ւ-ով, ու-ով, նույնիսկ վ֊վ, այդ միևնույնն է, միայն թե գրածներս մի բան լինի կարդալու համար։