Բայց մի հանգամանք. քանի որ այդ խնդիրը դեռ ասպարեզի վրա է, ես կարծում եմ Հրատարակչական Ընկերությունը պետք է առնվազն իրեն չեզոք պահե, մանավանդ այնպիսի մի հեղինակավոր գրողի վերաբերմամբ, որպիսին է Ղազարոս Աղայանը։
Օգտվելով առիթից, ես ավելորդ չեմ համարում մի քանի խոսք ասել առհասարակ լեզվի մասին։
Այլ է լեզու, այլ է ոճ, այլ է ուղղագրություն։ Լեզուն արհեստը է, ոճը ստեղծագործություն։ Ուղղագրությունը ոչ այս է, ոչ այն, այլ մի պարզ նյութ, նույնը, ինչ որ թելը դերձակի համար կամ մախաթը կոշկակարի համար։
Մի մարդ կարող է լեզվի կանոնները շատ լավ իմանալէ բայց ոճ չունենալ։ Ես ավելին կասեմ, այդպիսին լեզու էլ չգիտե, այլ գիտե քերականություն։ Ես շատ եմ պատահել Հայ մամուլի մեջ տառակերների, որոնք գլուխ են պատռում այս կամ այն տառի համար, բայց երբ մի բան գրում են, մարդ պետք է Հովբ Երանելու համբերություն ունենա, որ կարդա Դժբախտաբար մեզնում շատ անգամ հենց այս տեսակ մարդիկ են ասպարեզ ընկնում և նիզակներ կոտրում Հայ լեզվի համար։
Մի ժամանակ ռուս վարժապետները Պուշկինին համարում էին անգրագետ, իբր թե նա աղավաղում է ռուս լեզուն։ Այսօր այդ վարժապետներից ոչ մեկի անունը հայտնի չէ Իսկ Պուշկինի լեզուն և ոճը համ արվում են օրինակելի։
Աղայանը մեզանում այն հազվագյուտ Հայ հեղինակներից է, որոնք և լեզու գիտեն, և՛ ոճ ունին։ Պետք է հարգել նրա հեղինակությունը։
ԿՐԿՆՈԻՄ ԵՄ
«Հորիզոնի» երեկվա համարում Բաքվի Կուլտուրական Միության գեղարվեստական սեկցիոնի նախագահ պ․ Հ. Տեր Գևորգյանը ինձ հարցնում է. կա՞ն արդյոք ուրիշ Հայ արձանագործներ, բացի նրանցից, որոնց թվում է պարոնը իր հոգվածում և որոնց դիմել է Մխությունը Աբովյանի մահարձանի մասին։