Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/452

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դմգոհությունը Աբելյան-Արմենյան հարգելի խմբին և «Արեվելք» լրագրին։


Ավելի խոշոր վիրավորանք նրանք չէին կարող ինձ հասցնել։


«Ինչ փոքր նշանակություն տալ է քու խաղիդ և ընդհանրապես քու արվեստիդ»,— գրում է ինձ խորին վրդովմունքով իմ բարեկամ մի նշանավոր հայ գրագետ։


Այո, այդպես է, և ես բողոքում եմ արվեստի այդ տարօրինակ ըմբռնողության դեմ։ Իմ պիեսի ոչ բովանդակությունը և ո՛չ մի կետ, ակնարկ չէ այս կամ այն անձի վերաբերմամբ։Այնտեղ գործող անձինք նկարագրված են ընդհանուր գծերով։ Ես աշխատել եմ կարողացածիս չափ տիպեր ասպարեզ դուրս բերել և ոչ դեմքեր։ Ի՞նչ կարիք կա շեղվելու իմ ցուցմունքներից, քանի որ յուրաքանչյուր գործող անձի դեմքը, հագուստը, նույնիսկ ձևերը ես նկարագրած եմ փակագծերում։ Որքան դերասանը բարեկիրթ և տաղանդավոր է, այնքան ավելի նա պարտավոր է հարգել հեղինակի իրավունքը, մնալով հավատարիմ նրա երկի ոգուն և նրա ցուցմունքներին։ Աբելյան-Արմենյան խմբի և իմ մեջ եղել է և միշտ կլինի փոխադարձ հարգանք, և ես նրա վարմունքը համարում եմ ուրիշ ոչինչ, եթե ոչ թյուրիմացություն։ Հուսով եմ, որ այդ թյուրիմացությունը չի կրկնվի։

ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆ


Մի երկու ամիս հետո Կ. Պոլիս կգա, իր ծնդավայր Վանքաղաքն անցնելու համար, հայ նկարիչ պ, Փանոս Թերլեմեզյանը։

Բարեկամների խորհրդով, նա մտադիր է Պոլսում ցուցադրել իր բազմաթիվ նկարները։


Իբր հայ ազգի գեղարվեստական ընդունակությունների զարգացման նախանձախնդիր մեկը, կփափագեի, որ այդ ցուցահանդեսը գրավեր Պոլսահայ մամուլի պաշտպանությունը և հասարակության համակրանքն ու խրախույսը։