Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/459

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Առաջինը․ երբեք Շիրվանզադեն հավակնություն չի ունեցել իրան ամենադետ համարելու։ Երկրորդը, երբեք Շիրվանզաղեն չի ասելէ թե մի բժիշկ, մի իրավաբան կամ մի գյուղատնտես չունի իրավունք քննադատելու արվեստները, թատրոնը, բանաստեղծությունը։ Ոչ, քննադատել կարող է ամեն ոք, միայն դրա համար պետք է ունենալ պատրաստություն և ճաշակ։ Իսկ այդ պատրաստությունը և ճաշակը շոլնին մեզնում մեծ մասամբ այն մարդիկ, որոնք ամեն անդամ խցկվում են մամուլի մեջ դատողություններ անելու բանաստեղծութան, թատրոնի և դրամայի մասին։


Մի բժիշկ, մի իրավաբան, մի գյուղատնտես, եթե չունի մտավոր պատրաստություն, մանավանդ գեղարվեստական ճաշակ, ուրիշ ոչինչ է, եթե ոչ հասարակ փեշաքար, և ավելի Լավ է որ նա փեշակով զբաղվի, քան քիթը խառնի իր մտքին և հոգուն անմատչելի գործերի մեջ։

Այս եմ ասել ես և կասեմ միշտ։Je m’en fous, եթե այս կամ այն անհատը կնեղանա ինձանից։


Կրկնում եմ մի անգամ ևս խոսքս այն մարդկանց մասին որոնք ունեն որոշ պատրաստություն, զարգացում և, վերջապես, ճաշակ արվեստների մասին դատելու։ Այդպիսիների հետ հաճելի է խոսել և հաճույքով լսել նրանց կարծիքը։

ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔ

Ինչ արած, աղավաղել տպված տողերի իմաստը, շուռ տալ աստառի վրա մարդու ասածները աայսպիսով ճգնել ծիծաղելի դարձնել նրան հասարակության աչքում դա մի սովորական ախտ է դարձել հայ մամուլի համար։

«Հորիզոնի» համար 22- րդում «Երբ վերջապես» վերնագրով հոդվածովս ես շոշափել էի մի սկզբունքային խնդիր: Ես գրել էի մանուկներին անդամ հասկանալի ոճով, թե եթե որևէ արհեստի՝ բժշկության, իրավաբանության և այլնի մասին վճռական դատողություններ անելու համար անհրաժեշտ է որոշ աստիճանի պատրաստություն, հապա ինչու՞ նույն պատ-