Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այսինքն՝ այնչափ, որ յուր հերոսներին կարելի է ասել, որ խոսել է տալիս իրանց դիրքին, հասակին և հոգեկան զարգացման հատուկ դարձվածներով։ Միայն այսքանը, մնացյալում նորա հոգեբանությունը կագում է, գոնե «Ցեցեր»֊ի վերաբերմամբ մեր ասածը զուտ ճշմարտություն է։ Որպեսզի մեր խոսքը լոկ խոսք չմնա, շատ օրինակներից վերցնենք մի օրինակ, այն էլ վեպի ամենազորեղ տիպերից մեկի կյանքից։ Վանեցի Գնթունին այնպիսի հոգեբանական սխալներ է անում, որ միանգամայն աններելի է նորա նման ճարպիկ, խորամանկ և զգույշ տիպարին։ Երևակայեցե′ք, մի մարդ, որ յուր խարդախ հոգին ճարպիկությամբ գիտե առաքինության քողով ծածկել (կարդա ԺԱ․ և ԺԲ․ գլուխները), մի մարդ, որ «Երեսունյոթ տեսակ գրության մեջ վարժված է» (տե՛ս եր. 240), մի մարդ, որ սուտ հանրագրեր շինել գիտե (տե՛ս եր․ 181), մուրհակներ է գրում (կարդա գլ․ ԺԲ.), մի մարդ, որից վախենում է Բալասանի նման ազդեցիկ հրեշը (կարդա եր․ 142), կրկնում ենք, մի այդպիսի խորամանկ մարդ հանկարծ այնքան հիմարանում է, որ յուր բոլոր գաղտնի թղթերը և մինչև անդամ յուր թանկագին հիշատակարանը թողնում է կնոջ մոտ, կինն էլ տալիս է բարի երեսփոխանի կնոջը, որ նսրանցով ծածկի իրանց պատուհանները (եր․ 297)։ Եվ Սիսակը, Գնթունու այս կատաղի թշնամին, այդ թղթերը հավաքում է (եր․ 297) ու տանում քննիչին տալիս (եր․ 303-304), և այս թղթերի հիման վրա ոչնչանում է Վանեցու «տարիներով մտածած,կազմած, և իրագործվելուն մի քայլ մնացած ծրագիրը (եր․ 309)։

Դա հոգեբանական անպատեհություն է (absurde)։ Եվ այսպիսի անպատեհություններ շատ կան «Ցեցեր»-ի մեջ։

Սակայն պ․ Պռոշյանի նկարագրած տիպերը, որքան և թերի լինին, կենդանի մարդիկ են և ոչ թե հեղինակի քմահաճությամբ արհեստական կերպով ստեղծված։ Այդ մի մեծ ձիրք է, մի ձիրք, որ հեղինակի արժանավորության հիմնաքարն է։

Բայց Պ․ Պռոշյանը ունի թերություններ, որ չեն թույլ տալիս նորան յուր ձիրքը արտահայտելու գեղարվեստորեն։ Վերցնենք հենց այն, որ նա բոլորովին ոճ (stile) չուեի, նկարագրական ընդունակություն չունի, լեզուն կոշտ է, բառերի