Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/464

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մի Մեչնիկով, մի Բերինգ, մի Ռու, մի Դուայեն, մի նոթնագել, որ պահանջում եք, որ մենք լինինք մոլիերներ, շիլլերներ։ Ո՛չ իհարկե, ո՛չ։ Դուք, իրավաբաններ, ունի՞ք ձեր շրջանում պլանիոլներ, Հանրի ռոբերներ, սպասովիշներ, պլեվակոներ։ Չափազանց կասկածում եմ։ Ուրեմն որքան մեզանից եք պահանջում համեստություն, գոնե կեսի չափ դուք եղեք համեստ։ Եթե մենք ամբարտավան ենք և մեծամիտ, գոնե դուք տվեք մեզ հեզության օրինակ։ Եթե մենք տգետ ենք, գոնե դուք դաս տվեք մեզ, ոչ աշակերտական հոդվածներ ով լրագրների մեջ, այլ լուրջ և խելացի աշխատություններով գրականության և արվեստների մասին։ Այն ժամանակ մենք կտեսնենք, թե ձեր միտքն ու ճաշակը որքան են զարգացած։ Այն ժամանակ կիմանանք, թե ով է մեզնից պարվնյու, մենք, անդիպլոմ հեղինակներս, թե դուք, դիպլոմավոր ընթերցողներդ կամ թատրոնական հանդիսականներդ...։

Ինձ համար ցավալի է, որ բժ. Աղասարյանը, որ ընդհանրապես շատ կոռեկտ մարդ է, մի բանում ցույց է տվել շատ փոքրիկ անկոռեկտություն։ Իհարկե, ոչ դիտմամբ, այլ անդիտակցաբար։ Դա այն է, որ Նա էլ է ասում, թե ես իբրև թե իրավունք չեմ տալիս ոչ պրոֆեսիոնալ հեղինակին՝ բժշկին, իրավաբանին ինժեներին, գյուղատնտեսին գրականությամբ պարապելու կամ քննադատություններ գրելու։ Եվ մի շարք տղայական օրինակներ է բերում, ասելով, թե այս և այն հայտնի հեղինակները բժիշկներ են եղել և այլն։

Այստեղ արդեն հարգելի բժիշկը մի աստիճան իջնում է դեպի կարմիրների և փ. մ.-ների բարոյա-մտավորական աստիճանը։ Մի բան, որ ինձ համար ցավալի է, վասնզի այդ տեսակ մարդկանց շարքում չէ բժ. Աղասասրյանի տեղը։ Դա արդեն ներելի չէ մի մարդու համար, որի բարեխղճությունը կասկածներից բարձր է։ Ես այսպիսի հիմար բան չեմ ասել և չէի կարող ասել և Ես կրկնում եմ երրորդ անգամ, ամեն nք, ամեն nք կարող է պարապել գրականությամբ, քննել, քննադատել, բայց պայմանով, որ ունենա և գրականական պատրաստություն, և ճաշակ Դիպլոմը ինքնըստինքյան մի հասարակ թղթի կտոր է, եթե