Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/465

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դիպլոմավորը համալսարանից դուրս չի կրթել ու մշակհլ իր միտքը։


Պա՞րզ է, թե չէ։ Կարծեմ, այժմ ինձ հանգիստ կթողնեք ձեր դիպլոմներով։


Ես բացառություններ արել եմ և այսօր երրորդ անդամ ընդգծում եմ։


Ի վերջո, հարգելի բժիշկ, ես կփափագեի, որ դուք անդիտակցաբար յուղ չածեիք այն խարույկի մեջ, որի վրա ուզում է խորովել մեզ, հայ հեղինակներիս, այս կամ այն լրագիրը։ Մենք հայ հասարակությունից մեծ սպասելիքներ չունինք, մենք կկամենայինք միայն, որ մեզ թույլ տրվեր մեր արվեստին ծառայելու հանգիստ հոգով, մեր ուժերի չափ, որ մեզ չանպատվեին, չհայհոյեին, վարկաբեկ չանեին, որ մեր լրագրերը իրանց էջերը բաց չանեին մեր դեմ, զանազան տհաս և գռեհիկ մտքերի համար։

Այս դեպքում ձեր վերաբերմունքը դեպի հայ գրականությունը և դեպի նրա համեստ մշակները կարող է խրատական օրինակ լինել շատ-շատերի համար։

Այս է իմ վերջին խոսքը։

ՓՈՔՐԻԿ ԶՐՈՒՅՑՆԵՐ

Մոտ հինգ տարի սրանից առաջ մի գարնանային օր առաջին անգամ մտնելով Փարիզի նոր բացված գեղարվեստական սալոնը, ես դռների առջև տեսա մի գործ, որ անմիջապես բևեռեց իր վրա իմ ուշադրությունը։

Ավելի ես մնացի անշարժ, որպես կախարդական մի ուժից դյութված։

Դա մի տաղամարդի արձան էր բնական մեծությունից գուցե երեք անգամ ավելի։

Մերկանդամ էր նա, ոտաբոբիկ։Նա գլուխ չուներ։Արձանը վերջանում էր հաստ, ջղուտ պարանոցով, որ օդի մեջ ցրվել էր ինչպես դարավոր կաղնիի կտրված բուն։ Նրա հսկայական մարմնից բուրում էր մի այնպիսի ուժ, որի առջև մարդու խելքը ակամա կաշկանդվում էր։ Առանձնապես հուժկու

16 Շիրվանզադե, Երկերի ժողովածու, հ. X