Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուտողի բերանը համ տեսնի, քան թե տտիպ սերգևիլ, որ կախան են անում, թե չէ, մի շաբաթից հոտում, փթում ա ու վեր ա թափվում, ոնց որ մեր Յաթոն»… (եր. 31)։

Մի սրախոսություն, որ տտիպ սերգևիլի համ ունի։

Պ. Պռոշյանին չի հաջողվում նույնպես համեմատումթյուններ աներ նորա համար ինչ որ սպիտակ է, ում գլուխն ալեխառն է, ուղիղ նման է «Մասյաց լերան գագաթին»։ Իսկ երբ նա ուրիշ նմանությունների է դիմում, քաշքշում է և արվեստական դարձնում։ Ահա ձեզ շատ օրինակներից մեկը միայն։

«Կոփածո բերդ, վրեն հողե տուն֊կարմիր մետաքսյա թանկագին շորի վերա պառավ տատի հաստ իլիկով մանած ու յուր տղա՝ ծրռներես Խնգոյի գործած խամ սպիտակ կտավե կարկատան չէ, ի՞նչ է բաս» (13)։

Այո′, այս համեմատությունը կատարյալ մի կարկատան է։

Առհասարակ պ. Պռոշյանի գեղարվեստական ձևերը կոկված չեն, եթե ոչ, գուցե նորա հերոսները այնքան շատախոս չէին լինիլ և նորա «Ցեցեր»֊ի մեջ խոսակցությունը այնքան մեծ տեղ չէր բռնիլ։ Համաձայնեցեք, որ եթե ոչ ուրիշ, գեթ արտաքին ձևի կողմից սիրուն բան չէ, որ 336 էջերից բաղկացած մի վեպի 240 էջերը միմիայն խոսակցությունից են բաղկացած։ Հենց այդ շատախոսությունն է, որ ընդհանրապես պ․ Պռոշյանի գրվածքների ընթերցանությունը ձանձրալի է դարձնում և շատ շատերին, ինչպես լսում ենք, գանգատվելու առիթ տալիս։ «Ցեցեր»֊ի մեջ հաճախ ինքը՝ վիպասանը յուր գործող անձանց խոսակցությունը «երկար ու ձիգ» է համարում, նույնպես և գործող անձինք միմյանց նկատում են շատ տեղ «քիչ խոսի՛ր, չաչանակ դառար» և այլն։ Բայց ճար չի լինում, էլի նոքա խոսում են։

Մենք ավարտեցինք մեր ասելիքը «Ցեցեր»֊ի մասին։ Կարող էինք դարձյալ շատ բան ասել այդ վեպի առթիվ, բայց մեր խոսքը շատ կերկարանար, մանավանդ որ ներկա հոդվածը ընթերցողին իբրև լիակատար քննություն առաջարկելու հավակնություն չունինք։ Մենք միայն մի քանի թռուցիկ նկատողություններ արինք, որոնք կարող են իրանց պակասություններն ունենալ։ Շատ ուրախ կլինինք, եթե մի ուրիշ ավե