Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/480

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ահա այս տեսակետից Սունդունյացը արդարև հայ թատերագրության հիմնադիրն է։

Անկասկած, Սունդուկյանցը ինքնաբերարար է գալիս այն եզրակացության, որ հայը չունի թատերական գրականություն բառիս իսկական իմաստով։Բայց ինքնախաբեություն կլինի հերքել այն խոր ազդեցությունը, որ ունեցել է նրա վրա եվարոպական գրականությունը, մանավանդ ռուսականը՝ սկսած Գրիբոյեդովից, Լերմոնտովից և Դոգոլից մինչև յուր ժամանակակից Օստրովսկին։

Սակայն որքան ևս խոր է եղել այդ ազդեցությունը, չի կարողացել Սունդուկյանի մեջ աղավաղել ինքնուրույնության ոգին։Ոչ նրա Պեսյոն ու Զիմզիմովը և ոչ, մանավանդ Գիքոն ու Կակուլին չեն կրում իրանց վրա նմանողության և ոչ մի նշույլ։Բոլոր այդ տիպերը, ինչպես և նրա մյուս պիեսների գործող անձինք,ազգային են։Այնքան ազգային, որ հաճախ նույնիսկ ցեղական, սպեցիֆիկ բնավորություն են ստանում։

Լինելով դրամատուրգ եվրոպական իմաստով, Սունդուկյանցը մնաց անաղարտ ազգային ստեղծագործող։Այս է, որ այնքան հրապույր է տալիս նրա երկերին և այնքան մտերիմ դարձնում նրանց մեր սրտերին։Սունդուկյանցը առաջինը եղավ, որ մեր թատերական գրականության մեջ մտցրեց հոգեբանական վերլուծում։Մինչև նրա ասպարեզ գա իր հայ բեմի վրա շրջում էին անշունչ, անարյուն մանեկեններ, որոնք գրամաֆոնի նման արտասանում էին հեղինակների մտքերն ու գաղափարները։

Սունդոլկյանցն առաջինը եղավ, որ բեմ դուրս բերեց մարդուն յուր ներքին աշխարհով, յուր լավ ու վատ կողմերով։Նա վռնդեց հայ բեմից մեռելներին և նրանց տեղը դրեց կենդանի էակներ։

Այս է երկրորդ արժանավորությունը Սունդուկյանցի։ Բայց ես կկամենայի ձեր բարեհաճ ուշադրությունը դարձնել անմահ դրամատուրգի վրձինի մի ուրիշ, ավելի նշանավոր հատկության վրա։ Դա նրա, այսպես ասած, Ժողովրդասիրաթյունն է կամ ավելի պարզ ասած, կենսասիրությունը։Մինչ նրա նախորդներն ու ժամանակակիցները անհեն, ան-