Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/481

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կայան դեգերում են ամայի տարածության մեք, արտասանեմ լով փքուն ազգային կամ կրոնական ճառեր, Սունդուկյանը երես դարձրեց նրանցից, արհամարհեց ճոռոմարանությունը, իջավ դեպի կյանքը, մտավ նրա խորքերը և այնտեղ հաստատեց յուր աննման տաղանդի հենը։

Ինչ գեղեցիկ, ի՜նչ հավիտենական պատվանդան։

Բնությունից առատորեն օժտված իսկական ստեղծագործողի, ճշմարիտ բանաստեղծի բնազդով, նա զգաց, որ չկա կյանքից դուրս ոչ երջանկություն, ոչ թշվառություն, ոչ չարը և ոչ բարին, ոչ տգեղն և ոչ գեղեցիկը, չկա արվեստ, չկա իսկական ստեղծագործություն։ Նա զգաց, որ սխալվում են չարաչար նրանք, որոնք կյանքից դուրս են փնտրում գեղեցկություն։ Եվ ոչ միայն սխալվում են, այլև ինքնասպանություն են գործում։ Նա ըմբռնեց, որ համաշխարհային գրականության մեջ սկսած Շեքսպիրից ու Սերվանտեսից մինչև մեր օրերը, միայն այն երկերն են դիմացել ժաման ակի կործանիչ ազդեցությանը, որոնք կարելույն չափ խորն են թափանցել կյանքը։

Ա՜հ, ես կփափագեի, որ Սունդոլկյանցի այդ սքանչելի բնազդն ունենային մեր երիտասարդ գրողները, որ անզուգական ծերունու օրինակը լիներ նրանց համար կրթիչ ու հեռու պահեր նրանց մեր ժամանակի անցողիկ մոլորությունները։

Պե՜տք էր արդյոք, ողբալ Ս ուն դուկյանցի մահր։ Ոչ։ Ինչու, Որովհետև սունդուկյանցները չեն մեռնում։ Նրանք անմահ են իրանց երախտապարտ ազգի սրտում։

Պե՜տք է արդյոք վհատիչ Ս ուն դուկյանց ի կորստով։ Ոչ, հազար անգամ ոչ։ Ինչո՜ւ։ Որովհետև հայ ազդն այնքան էլ անպտղաբեր չէ, որքան դուցե կարծվում է։ Ապացույց, որ նա տվեվ է մի Սունդուկյանց։ Նա դարձյալ կտա սունդուկյանցներ. Նա կտա ավելի, եթե միայն մենք անշեջ պահենք մեր սրտերում սերը դեպի մայրենի թատրոնր և մայրենի գրականաթյունը։