Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/482

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

[«ՑԱՐ ՈԳԻՆ» ԴՐԱՄԱՅԻ ՄԱՍԻՆ] Հարդե լի բարեկամ Պ. Տիզրան Նազարյան. Դուք, ըստ Զեր եվրոպական սովորության, կամենում եք կանխավ հաղորդել Ձեր ընթերցողներին ամսույս 17-ին Թիֆլիսի Արտիստական թատրոնում ներկայացվելիք իմ նոր'«Չար ոգին» վերնագրով դրամայի բովանդակությունը։ Հաճույքով կատարում եմ Զեր խնդիրը, տալով Զեղ պիեսի էսենցիան, ինչպես դուք գրում եք։ Չար ոգին պիեսի հերոսուհին է։ Դա մի դժբախտ էակ է, որ անզուգական գեղեցկության հետ բնությունից ստացել՛ է մի անբուժելի ցավ՛ էպիլեպսիա: Ես աշխատել եմ պատկերացնել մի այդպիսի թշվառի կյանքը բեմի վրա, ինչպես և նկարագրել եմ նրան մի պատմվածքում։ Սակայն պատմվածքի և դրամայի մեջ կա միայն սյուժեների նմանություն, մնացյալում նրանք խստիվ տարբերվում են իրարուց։ Պիեսը ծայրեիծայր հոգեբանական անալիզ է թե՛ հերոսուհու և թե նրա միջավայրի ներքին աշխարհի։ նա գրված է առողջների և ոչ ներվային մարդկանց համար և, գառն կրշ-տամբանքներից ազատ լինելու համար, չէի կամենալ, որ նրա ներկայացմանը գտնվեին ներվային մարդիկ։ Եվրոպայում 1000 բնակչին մոտավորապես մի էպիլեպ- սիկ է ընկնում։ Թե որքան է մեզնում այգ անբախտների թիվը' չգիտեմ։ Ենթագրում եմ, որ պիտի ավելի լինի։ Արվեստը մարդկային գթության բարձրագույն արտա¬ հայտիչն է, հետևաբար, նրա սրբազան պարտականությունն է զբաղվել և այդ թշվառներով։ Արվեստի գերագույն նպատ >лկն է առողջների մեջ շարժել գութ դեպի ճակատագրից հալած* վածները և բախտավորների մեջ զգացում դեպի անբախտ* ները։ Ահա բոլորը, ինչ որ կարող եմ ասել առայժմ <րՉար ոգու» մասին։ Օգտվում եմ դեպքից' հայտնելու Զեզ իմ խորին շնոոհա- կալիբր այն իսկական գեղարվեստական հաճույքի համար. որ 4*2