«որոնումների» ախտն է վարակեք ամենուրեք մտավոր միջակությունները։Գյոթեն, հարկավ, Շեքսպիր չէ իր հանճարի մեծությամբ,և նրանք, որոնք սիրում են նրա անունը դնել գեղարվեստական գրականության արքաների անվան քով, անգիտակցաբար ընդգծում են նրա փոքրությունը, վասնզի մեծը մեծագույնի մոտ միշտ փոքր է։Ասում են' Ֆաուստ-ը Գյոթեի գլուխգործոցն է։ են' նրա մեջ են ամփոփված XVIII դարի գերման մեծ բանաստեղծի ամբողջ աշխարհայացքը, գիտությունը, փիլիսոփայությունը և գեղարվեստական ըմբռնողությունը։ Արդարև,Օսիանի, Հոմերոսի և շեքսպիրի ազդեցությամբ գրված այդերկը առանձնակի տեղ է բռնում Գյոթեի գործերի մեջ, որոնցից մեծագույնները սակայն թերի են մնացել։ Նա այնքան է տարբերվում իր նախկին գործերից, որ երբեմն տատանվում ես ընդունել, թե դա «Վերթեր»-ի հեղինակի գրչի արդյունքն է։ Այն «վերթերի»-ի, որ այնքան սրտեր է հուզել, այնպիսի հեղաշրջում առաջացրել իր ժամանակակից գերման գրականության մեջ և որ, ի դեպս ասած, գրված է ֆրանսիական լավագույն գրականության ազդեցության տակ։Տարբերվում է սակայն ոչ այնքան իր գեղարվեստական արժեքով, որքան իր ներքին իմաստով։ .Ընդունված է մեծ մտքերի ստեղծագործությունները փառաբանել առանց վերապահումների։ Դա արդեն հանճարների երջանիկ արտոնությունն է, և մեզ' հասարակ մահկանացու ներիս մնում է միայն մեր սովորական տուրքը տալ կեղծավոր սնոբիզմին։ Բայց կա մի ներքին դատավոր, որ մենության մեջ մեզ թելադրում է անկեղծություն և մի փոքր էլ հանդըգնություն։ Դա մեր սիրտն է, որ հաճս՚խ իր բնական իրավունքներով բռնանում է մեզ վրա։ Հետևաբար, թող ներվի ինձ խոստովանել, որ ես Գյոթեի «Ֆաուստ»֊ի մեջ երբեք չեմ գտել և այժմ, մանավանդ, չեմ գտնում այն, ինչ որ գտնում են նրա երկրպագուները։ Ավելի ճիշտ կլիներ ասել' «չեմ զգում»։ իսկ մի բան, որ չես զգում, հանցանք է ասել, թե զգում ես։ Հայերեն ներկայացման առիթով ես մի անգամ ևս
Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/488
Արտաքին տեսք