Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/487

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արտիստի մեծ քանքարը է Հենք այդ ընդհանուր հարգանքն էր, որ տանջում, չարչարում և քնից ու Հանգստությունից ղրկում էր այն մարդկանց, որոնք ասպարեզ էին գալիս իբրև խմբագիր, աշխատակից, ոեցենզենտւ Զարամիտները տարածել էին, թե Ադամյանը խողամոլ է և հարուսւոներից միշտ փող է խնդրում։ Օգնել է արդյոք այս կամ այն հարուստը մեծ արտիստին' չգիտեմ։ Եթե այո, մեծ պատիվ օգնողին։ Բայց թե Ադամյանը փողամոլ այդ արդեն քսու զրպարտություն է։ Են կյանքում մինչև այսօր չեմ հանդիպել մի ուրիշ հայի, որ իրոք այնքան արհամարհեր ոսկին, որքան Ադամյանը։ Առավոտյան ստացածից մինչև երեկո ոչինչ չէր մնում նրա գրպանում։ Լինելով բարի գրասեր, զգայուն, նա չէր կարող իր նիհար քսակի բերանը փակ պահել այն ժամանակ, երբ իր ընկերներից շատերը քաղցած էին Եվ ի՞նչ էր շահում Ադամյանը։ Ամենալավ ժամանակ միջին հաշվով ամսական 400ռ… Ողորմելի, չնչին մի գումար, որ ռուսաց ամենամիջակ դերասանի անգամ արհամարհանքը կարող է շարժել, էլ չեմ խոսում եվրոպական դերասանների մասին, Չորս տարի տևեց Ադամյանի և իմ բարեկամությունը, մի: և նրա Հեռանալը Կովկասից, Պսլից հիվանդ ժամանակ ինձ դրեց մի քանի նամակներ, որոնց մեջ գանգատվում էր իր վիճակից և տեղական հասարակության անտարրերությունից, Չլիներ այդ անտարբերությունը, Ադամյանն այսօր էլ կապրեր, Նա մեռավ կոկորդի ախտից. Մեռավ, որովհետև Ժամանակին միջոց չունեցավ եվրոպա դնալու և դարմանվելու

              <<ՖԱՈՒՍՏ>>-Ը Հայ Բեմի վրա

Անկասկած գեղեցիկ միտք է բեմական ռամպայի լուսով պարզաբանել համաշխարհային գրականության նշանավոր արտադրությունները,

Ավելի գեղեցիկ է այդ միտքը ներկա ժամանակում, երբ

ոչ միայն հանճարներն են չքացել, այլև խոշոր տաղանդների պակասությունն է զգացվում, երբ մանավանդ ապարդյուն