Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/493

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Գալով դերակատարներին, ճիշտ է այն կարծիքը, թե Ֆալստարիֆյանը խաղի սկզբում բնական տոն չէր վերցրել։ ա յուրաքանչյուր բառ արտասանում էր դանդաղ, միատեսակ գրեթե երգելով և այդ 5 — 6 պատկերների ընթացքում։ բան, որ բավական վնասում էր նրա խելացի, մտածված,աղին։ Բայց դերը սերտել և Ֆաուստին ուսումնասիրել էր երին աստիճանի բարեխղճորեն, որքան, սակայն, կարելի էր այդ անել երկու ամսվա ընթացքում։ Ընդհանուր առմամբ նրա րիտասարդ Ֆաուստն անհամեմատ ավելի հաջող էր, քան երունի Ֆաուստը։ Իսկ վերջին պատկերում, այն է' բանտում մարգարիտի հետ տեսակցելու միջոցին, ուղղակի գովելի էր։

  Գովելի էր այդ տեսարանում և տ, Ադամյան-Մարգարիտի  Նա կարողացավ դժբախտ Մարգարիտի խելագարությունը պատկերացնել հոգեբանորեն բավական ճիշտ։ Առհասարակ այդ դերասանուհին օժտված է բեմական ձիրքով։ Մի բան, նրան խանգարում է, միմիկայի աղքատությունն է, եթե ասենք կատարյալ բացակայությունը։
   Պ. Սևումյանը շատ բավարար Մեֆիստոֆել կարող էր լինել, եթե չլիներ նրա առոգանությունը այնքան տարօրինակ։Հակառակ շատերի կարծիքին, նրա գրիմն ինձ դուր եկավ,իսկ խաղի մեջ ես նկատեցի լուրջ մտածողություն։
  Շատ հավանելի էր տ. Լյուսի Սևումյանը վհուկի դերում, և ռեժիսյորը շատ սրամիտ էր վարվել, որ նրան դուրս չէր բերել այլանդակ կերպարանքով։ Առանձնապես դուր եկավ տիկնոջը ինքնուրույն պարը։Մյուս դերակատարներից պետք է հիշել, նախ և առաջ,սմենահաջող տ. Հասմիկին Մարթայի դերում, ապա Մամիլոնյանին Զիբելի՜ և Մանվել յանին Վագների դերերում։ Առաին պատկերում երեք հրեշտակները խոսում էին ձանձրալի,էիատեսակ։ Դա արդեն ռեժիսյորի սխալն է*Շատ լավ էին խմբային տեսարանները։ Փոքր դերասատւհիները և դերասանները, նաև սատիրները անկշտամբելի;ին։Պ. Միրզոյանը երգեցիկ խումբը ղեկավարում էր ձիրքով,!'• lh1աՐ ձի երգ, որ մեզ վրա հաճելի տպավորութւուն չանելitՄի խոսքով1 արված էր բոլորը, ինչ որ հնարավոր £/»

! 493