Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/499

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սի հայ բեմական գործիչների համագումար հրավիրելու անհրաժեշտության մասին։ Այս առիթով նա առաջարկում է 23 կարևոր խնդիրներ, որոնցով գբաղվելը անհրամեշտ է համարում, և ինձ թվում է, որ, արդարև, անհրամեշտ է։

Որքան հիշում եմ, Դրամատիկական Ընկերության վերջին տարիների ընդհանուր ժողովներից մեկում, երբ հարց եղավ այդպիսի մի համագումարի մասին, ես բացասաբար վերաբերվեցի նրան։ Ոչ այն պատճառով, որ կարևոր չէի համարում համագումարը, այլ որովհետև շատ հոռետես էի նրա կազմի հեղինակավորության վերաբերմամբ։ Նույնչափ հոռետես եմ և այսօր։

Մի այդպիսի համագումար իմաստ կարող է ունենալ այն ազգերի մեջ, որոնք ունեն թատրոնական գործիչների բավարար բազմություն և բազմաթիվ տարբեր գործող մարմիններ։

Իսկ ինչ ունենք մենք։ Չեմ ասում գավառներում, այլ նույնիսկ մեր երկու, այսպես կոչված «Մտավոր կենտրոններումս Թիֆլիսում և Բաքվում։

Մի քանի տասնյակ դերասաններ և մի այդչափ էլ ամատեորներ—ահա բոլորը։

Ճշմարիտ է, այս ու այն գավառական քաղաքներում կան տեղական ուսուցիչներ կամ երիտասարդներից բաղկացած խմբեր, որոնք մերթ ընդ մերթ ներկայացումներ են տալիս գավառական «բեմերի» վրա, բայց կարող են արդյոք դրանք մի թատրոնական համագումարի կազմի համար քիչ թե շատ լուրջ նյութ ծառայել։

Ավելի քան կասկածում եմ։

Համագումար ասված բանը համ արվեստագետների ժողով է նշանակում։ Երբ ասում են, դիցուք, քաղաքային գործիչների համագումար, միշտ աչքի առջև ունեն քուաքային գործերով զթաղվողների-քաղաքագչուխների և իրավասուների—ժողով։ Երբ ասում են ուսուցիչների համագումար, գիտենք, որ այնտեղ պիտի գումարվեն մանկավարժությամբ պարապողները կամ նրա մասին հասկացողություն ունեցողները։ Նույնն են և մյուս համագումարները բժիշկների, գյուզատնտեսների և այլն։